Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ գիտակցված քայլ՝ մտնելու մի տարածք, որտեղ սպասվում է ծանր ու դաժան պայքար:

Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին. այն դառնալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության և իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ: Ու չնայած զուտ թվաքանակով խորհրդարանում ՔՊ-ն ավելի շատ է, ավելին՝ ամբողջ պետական համակարգն ու վարչական ռեսուրսը իրենց ձեռքի տակ է, փաստացի իշխանություններն այնպիսի անհանգստություններ ու վախեր ունեն, որ գնալով ավելի են խորացնում «իրավական» ճնշումները ընդդիմադիրների նկատմամբ, հետագայում էլ փորձելու են օգտագործել պետական ողջ ռեսուրսը, այդ թվում՝ իրավապահ համակարգը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը խոչընդոտելու, կաթվածահար անելու համար: Սակայն հենց այս պայմաններում է ձևավորվելու նոր որակի խորհրդարանական դիմադրություն, որտեղ յուրաքանչյուր նիստ, քննարկում կամ հայտարարություն ունենալու է բացառիկ քաղաքական քաշ և լարվածություն:

Չնայած ներքին ճնշումներին, ապօրինությունների շղթային և իշխանության ձեռքում կենտրոնացած վարչական ու իրավապահ լծակներին, ընդդիմադիր ուժերը, ինչպես երևում է, ոչ միայն չեն նահանջում, այլև ավելի են ուժեղանում, ինչից էլ այսպես իրար է խառնվում իշխանությունը: Ավելին, ընդդիմության ձեռքին կան հզոր գործիքներ, որոնց գրագետ և արդյունավետ կիրառումը կարող է արմատապես փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Առաջնային լծակներից մեկը միջազգային հարթակներում ակտիվացումն է: Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաներն ու մարդու իրավունքների ոտնահարումները միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու դեպքում ընդդիմությունը կարող է ստեղծել լուրջ արտաքին ճնշում իշխանությունների վրա:

Մյուս կողմից՝ պայքարի առանցքային ու ամենաարդյունավետ ուղղություններից մեկը դառնալու է հենց տեղերում աշխատանքը և ընտրողների հետ անմիջական, մշտական կապի պահպանումը: Այսօր արդեն իսկ կան հստակ ու տեսանելի օրինակներ, երբ ընտրություններից հետո, օրինակ՝ «Ուժեղ Հայաստանն» ակտիվորեն շրջում է մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ և ոչ թե սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով, այլ սկսել է «հողի վրա» լուծել կոնկրետ, ռեալ խնդիրներ՝ ցուցաբերելով գործնական աջակցություն բնակիչներին: Խորհրդարանական գործիքակազմի, արտաքին ճնշումների և տեղերում իրականացվող այսպիսի հետևողական ու համակարգված աշխատանքի համադրումը կարող է ձևավորել որակապես նոր, գործնական ու ռեալ արդյունք ապահովող խորհրդարանական ընդդիմություն, որն իր արդյունավետ աշխատանքով ի վիճակի է վստահություն ձևավորել հանրության լայն շրջանակներում և հասնել երկրում իշխանափոխության իրականացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում