Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը

Եվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման Աբովյան

Եվ պատճառն է պարզ, և մեխանիզմը
 
Մինչ Հայաստանում փորձում են հասկանալ, թե այնուամենայնիվ որն է ԲՀԿ-ի և անձամբ Ծառուկյանի դեմ այլանդակ արշավի բուն պատճառը, և հնչում են բազմաթիվ վարկածներ՝ լուրջ և անլուրջ, դրսից գալիս են ազդակներ, որոնք բացահայտում են իրական պատճառները։
 
Իրականություն առաջին
Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևը օրեր առաջ հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխության ձևը Հայաստանի ներքին խնդիրն է, բայց առանց դրա իրենք պայմանագիրը չեն ստորագրելու։ Շեշտեմ, որ Հաջիևը Արդբեջանի ամենաազդեցիկ դեմքերից է։ Եվ ահա, նախօրեին, Ադրբեջանի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն. Ալիևը, բառիս բուն իմաստով, կալկուլյատորը ձեռքին հաշվում է, թե ՀՀ նոր ԱԺ-ում քանի ձայն է պետք ադրբեջանական շահերը առաջ տանելու համար։ Ու հենց նա էլ բացում է խաղաքարտերը՝ ԲՀԿ-ն այն իրական խոչընդոտն էր, որ կարող էր հայկական շահը պահել, որ կարող էր պատնեշ հանդիսանալ ադրբեջանական բոլոր պահանջների բավարարման ճամապարհին։
 
Այնպես, որ հարգելիներս, ԲՀԿ-ի դեմ այլանդակ արշավում կենցաղային կամ այլ անլուրջ վարկածներ մի փնտրեք։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է՝ ԲՀԿ խմբակցությունը վճռորոշ նշանակություն ուներ Հայաստանի շահերի պահպանման հարցում։ Դրա համար էլ տեղի ունեցավ այն, ինչ բոլորս տեսնում ենք մեր աչքերով։ Սա շատ կարևոր է պատմության և առաջիկա զարգացումների համար։ Հարձակումը Գ. Ծառուկյանի վրա չէ, հարձակումը՝ հայկականության վրա է, հետևաբար պաշտպանությունը և պատասխանը պետք է լինի նույնատիպ։
 
Իրականություն երկրորդ
Ձևը, որով սկսվեց Ծառուկյանի դեմ հարձակումը մանրակրկիտ պլանավորված էր։ Իրանի երկու քաղաքացիների ցուցմունքով։ Դրված խնդիրը շատ պարզ է։ Թեմայի մեջ ներքաշել Իրանին։ Պատվիրատուն հասկանում էր, որ Ծառուկյանի դեմ հարձակումը բերելու էր հայկական աշխարհում Ծառուկյանի շուրջ համախմբման, և եթե հարձակման ֆորմալ մեղավորը Իրանի քաղաքացիներ են, ապա հակաիրանական տրամադրությունների ուժեղացումը ժամանակի խնդիր է։ Հաշված օրերի խնդիր։
 
Հիմա, երբ մենք գիտակցում ենք թե՝ իրականություն առաջինը, թե՝ իրականություն երկրորդը մեզնից պահանջվում է առավելագույն վճռականություն և առավելագույն գրագիտություն։
 
Մենք չենք կարող թույլ տալ, որ մի քանի խարդախի պատճառով Հայաստանում հակաիրանական տրամադրություններ զարգանան։ Դա կլինի թշնամու ցանկությունը։ Բայց շատ կարևոր է նաև իրանական կողմի պահվածքը։ Պաշտոնական Թեհրանը տարբեր խողովակներով պետք է սաստի իր քաղաքացի հանդիսացող խարդախներին, զսպի և գուցե կասեցնի նրանց խարդախ և վտանգավոր գործունեությունը։ Ի դեպ Իրանի դատարանը դա արդեն արել է։ Ի վերջո, պատմությունը գիտի շատ օրինակներ, երբ 1-2 դուրսպրծուկները կարող են դառնալ շատ ավելի լուրջ պրոբլեմների աղբյուր՝ մեր բոլորի կամքից անկախ։ Քանի դեռ ուշ չէ, սա պետք է թույլ չտալ։
 
Արման Աբովյան
Կամուրջ քաղաքացիական նախաձեռնություն