Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ատելությունը եղել է, կա և մնում է փաշինյանական իշխանության ամեննա սիրված «գործիքներից» մեկը։

Մի փոքր թարմացնենք այն մարդկանց հիշողությունը, ովքեր կարծում են, թե ընտրություններից հետո «ամեն ինչ ավարտվել է»։

Հիշեցնենք, որ ընտրությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի հիմնական գաղափարական դրույթներից մեկը հասարակական համերաշխության մթնոլորտի հրատապ ձևավորման անհրաժեշտությունն էր։ Այսինքն՝ բացառել ատելության և անհանդուրժողականության սերմանումը հայկական հասարակության ներսում, քանի որ իշխանությունների կողմից արհեստականորեն հրահրվող ատելությունը անխուսափելիորեն հանգեցնելու է երկրի վտանգավոր թուլացմանը՝ ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերների պայմաններում։
 
Ինչպե՞ս արձագանքեց իշխանությունը Ծառուկյանի այս նախաձեռնությանը։

Ճիշտ հակառակը՝ վիրավորանքներ, զրպարտություն, հայհոյանքներ, սպառնալիքներ, Ծառուկյանի բիզնես ակտիվների նկատմամբ "ռեյդերային" զավթման փորձեր, կեղծ մեղադրանքներ, զանգվածային ձերբակալություններ, և որպես հետևանք՝ հարյուր հազարավոր հայերի ատելություն միմյանց հանդեպ։

Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն "պատռում" են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների։

Ծառուկյանը նախազգուշացնում էր, որ փոխադարձ ատելության մակարդակի աճը կհանգեցնի այնպիսի հետևանքների , որ կդառնա ազգային անվտանգության սպառնալիք։
 
Իսկ հիմա ավելի լայն նայեք տեղի ունեցողին․ Հայաստանի իշխանությունը գիտակցաբար խորացնում է հասարակության պառակտումը, մինչդեռ մեր հակառակորդներից, օրինակ, ադրբեջանը, հակառակը՝ համախմբում է իր հասարակությունը «արևմտյան ադրբեջանի» հակահայկական գաղափարի շուրջ։

Եվ հիմա հարց։

Ո՞ւմ է ձեռնտու ներհայկական ատելության գեներացումը։
 
Ո՞վ է շահագրգռված, որպեսզի հայերը չլինեն միասնական էթնոքաղաքական միավոր, որը միավորված է հայակենտրոն պետականության գաղափարախոսությամբ։

Պատասխանեք այս հարցին, և դուք կհասկանաք փաշինյանական իշխանությունների վարքագծի տրամաբանությունը։