Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը
Հասարակություն

Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Հեղինակավոր Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների «Ba3» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով։ Moody's-ի կողմից հաստատվել են նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3, ինչպես նաև Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba2 և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի գնահատականը (CR Assessment) `Ba2։

Moody’s-ի զեկույցի համաձայն` IDBank-ի BCA-ի և ճշգրտված BCA-ի վերահաստատումը ba3 մակարդակում արտացոլում է բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները։ Այն նաև վկայում է Բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման և գործունեության շահութաբերության մասին։ Վերջին չորս տարիների ընթացքում IDBank-ը զգալիորեն նվազեցրել է իր խնդրահարույց վարկերի մասնաբաժինը և բարելավել է պահուստավորման ծածկույթը։ Ըստ զեկույցի՝ կապիտալի բարձր համարժեքությունը շարունակում է մնալ IDBank-ի հիմնական ուժեղ կողմերից մեկը՝ ապահովելով բուֆեր անսպասելի կորուստների դեմ։ Բանկի նյութական ընդհանուր կապիտալ (TCE)/ռիսկով կշռված ակտիվներ (RWA) ցուցանիշը 2025թ. վերջում պահպանվել է ուժեղ մակարդակում՝ 21.1%՝ չնայած վարկային պորտֆելի արագ աճին (34%) և զգալի շահաբաժինների վճարումներին։

Միջազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ IDBank-ն առաջիկա 12-18 ամիսներին կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը, բարձր շահութաբերությունն ու կայունությունը հայաստանյան բանկային համակարգում։

Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ