Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում
Վիդեո

Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել

Անտվերպենի համաշխարհային ադամանդի կենտրոնը (AWDC) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է 321 բնական ադամանդով ոսկյա մատանի՝ ի պատիվ ԱՄՆ անկախության 250-ամյակի։ Մատանին փոխանցվել է Բելգիայում Միացյալ Նահանգների դեսպան Բիլ Ուայթին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ մատանին պատրաստված է ոսկուց և զարդարված է 321 բնական ադամանդով և 75 այլ թանկարժեք քարերով։

«Միացյալ Նահանգները սերունդներ շարունակ մեր հիմնական առևտրային գործընկերն է։ Անտվերպենում վաճառված բնական ադամանդների մեծ մասը, ի վերջո, հայտնվում է ամերիկացի գնորդների մոտ։ Մենք ցանկանում ենք, որ այս մատանին դառնա մեր սերտ տնտեսական հարաբերությունների խորհրդանիշը»,- նշել են անտվերպենցի ոսկերիչները։

Նրանք հատկապես ընդգծել են, որ մատանին պատրաստելիս օգտագործվել են միայն բնական ադամանդներ։

«Բնական և արհեստական ադամանդները անզեն աչքով հնարավոր չէ տարբերել, սակայն դրանց ծագումը, եզակիությունը, արժեքը և կարգավիճակը որակապես տարբերվում են», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Անտվերպենի ադամանդի բիզնեսը, որը դարեր շարունակ պատկանել է տեղի հրեական համայնքին, զբաղվում է հենց բնական քարերի մշակմամբ և առևտրով՝ վերջին տարիներին լուրջ խնդիրներ ունենալով ԱՄՆ-ում հատկապես տարածված ավելի էժան արհեստական ադամանդների հետ մրցակցության պատճառով։ Անտվերպենի համար հատկապես ծանր հարված էր 2024 թվականից ռուսական ադամանդների առևտուրն արգելող ԵՄ պատժամիջոցները։ Սա հանգեցրեց մի քանի տեղական ընկերությունների սնանկացմանը և 2023-ից 2025 թվականներին ադամանդների առևտրի ծավալի կրճատմանը գրեթե 2 անգամ՝ 10-ից հասնելով 6 մլրդ եվրոյի։

Մասնագետները նշում էին, որ ադամանդների վերաբերյալ ԵՄ պատժամիջոցները «նվեր» են դարձել ԱՄՆ-ում սինթետիկ ադամանդներ արտադրողների համար։