Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։

Հրատարակության առանձնահատկությունն այն է, որ վեպն առաջին անգամ է թարգմանվել հայերեն  անմիջապես ֆրանսերեն բնագրից։ Սա հնարավորություն է տվել առավելագույն ճշգրտությամբ պահպանել հեղինակի լեզվի ոճային առանձնահատկությունները, ստեղծագործության գեղարվեստական ինքնատիպությունն ու գաղափարական ամբողջականությունը՝ հայ ընթերցողին ներկայացնելով վեպը հնարավորինս մոտ բնագրին։

«Աջակցելով մշակույթի, կրթության և ընթերցանության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ այնպիսի ծրագրերի իրականացման գործում, որոնք նպաստում են համաշխարհային գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը հայ ընթերցողների շրջանում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Դյումայի ոճն առանձնանում է իր արտահայտչականությամբ, վառ գեղարվեստական պատկերավորմամբ և նուրբ հումորով։ Նոր թարգմանության ընթացքում մեր գլխավոր նպատակը հենց այդ առանձնահատկությունների պահպանումն էր, որպեսզի հայ ընթերցողը հնարավորություն ունենա վեպը զգալ և ընկալել այնպես, ինչպես դա կանխամտածվել է հեղինակի կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին այս կարևոր նախագծին ցուցաբերած աջակցության և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները մայրենի լեզվով հրատարակելու գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։  

«Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր հայտնի գրախանութներում։

Ծանոթագրություն։

Վեպի ֆրանսերեն բնագրում դ’Արտանյանն իրեն համեմատում է «հայազգի դոն Հաբեթի» (don Japhet l’Arménien) հետ, որը ֆրանսիական գրականությունում հայտնի է որպես պարծենկոտ և ինքնագովեստով աչքի ընկնող կերպար։ Այս գրական ակնարկը, որը բացակայում է վեպի ռուսերեն թարգմանության մեջ, բացահայտվել է թարգմանիչ Սամվել Գասպարյանի կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: