Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում
Աշխարհ

Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչները

Լեհաստանի իշխանությունները հրաժարվել են Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչները, քանի որ Կիևը Վարշավայի հետ չի կիսվել անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

Լեհաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածություն է եղել այն մասին, որ Կիևը Վարշավայի հետ կկիսվի մարտի դաշտում անօդաչու սարքերի կիրառման իր փորձով, պատմել է նախարարը։ Նրա խոսքով՝ դա խորհրդանշական, բայց շատ կարևոր ժեստ էր։ Դրա դիմաց Լեհաստանը պետք է Ուկրաինային փոխանցեր ՄիԳ կործանիչներ։

Սակայն Ուկրաինան, սկզբում համաձայնելով, այնուհետև հրաժարվել է այդ պայմանավորվածություններից, ասել է Կոսինյակ-Կամիշը։ «ՄիԳ-եր չեն լինի Ուկրաինայի համար, որովհետև չկան անօդաչուներ, ավելի ճիշտ՝ անօդաչուների ոլորտում հնարավորություններ Լեհաստանի համար»,- հավելել է նա։

Նույն հարցազրույցում պաշտպանության նախարարը, մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ) անունը շնորհելու հետ կապված սկանդալը, հայտարարել է, որ Ուկրաինան «Բանդերայով չի մտնի Եվրամիություն»։ «Չի կարելի ազգային հերոսների պանթեոնում ներառել նրանց, ովքեր կործանում են եվրոպական համագործակցությունը։ Բանդերայով Ուկրաինան չի մտնի Եվրոպական միություն»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։

Լեհաստանի գլխավոր շտաբը 2025 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ Ուկրաինան և Լեհաստանը բանակցություններ են վարում վեցից ութ ՄիԳ-29 կործանիչների փոխանցման շուրջ, որոնք ծրագրվում էր դուրս գրել լեհական բանակի հաշվեկշռից։

Ուկրաինայի հարաբերությունները Լեհաստանի հետ սրվել են այն բանից հետո, երբ մայիսին Զելենսկին Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումներից մեկին շնորհել է «Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների» պատվավոր անվանումը։ Լեհաստանում այս որոշումը կտրուկ քննադատության է արժանացել 1943–1944 թվականներին Վոլինյան կոտորածներին ՈւԱԲ-ի մարտիկների մասնակցության պատճառով։