Իսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել
Իսպանիայում 2026 թվականի հունիսին արձանագրված ավելի քան 1000 մահվան դեպքերը կապվում են անոմալ շոգ եղանակի հետ։ Այս մասին են վկայում մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալները։
Ավելի վաղ El Pais թերթը, հղում անելով նախնական տվյալներին, հայտնել էր 900 մահվան մասին։ Նշվում է, որ ամռան առաջին ամսին թագավորության մայրցամաքային մասում միջին ջերմաստիճանը կազմել է 23,2 աստիճան։ Արդյունքում՝ անցած հունիսը դարձել է երկրորդ ամենատաք հունիս ամիսը Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալության դիտարկումների ողջ պատմության ընթացքում (որոնք անցկացվում են 1961 թվականից ի վեր)։ Ամենաշոգը ճանաչվել է 2025 թվականի ամռան առաջին ամիսը, երբ միջին ջերմաստիճանը հասել էր 23,6 աստիճանի։
Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մահացության դեպքերի վիճակագրությունը վարվում է 2015 թվականից։ Մինչ այս, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2017 թվականին՝ շուրջ 1000 դեպք։
Այժմ երկրի մի շարք տարածաշրջաններում կրկին տագնապ է հայտարարվել շոգ եղանակի պատճառով, քանի որ ջերմաստիճանը կարող է անցնել 40 աստիճանը։




















Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հ...
Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության ...
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հա...