Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան
Սպորտ

«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական

«Լիվերպուլը» պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիական «Ռենի» կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեի հետ պայմանագիր կնքելու մասին։ 20-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։

«Շատ ուրախ եմ։ Առաջին տպավորություններս հիանալի են, երջանիկ եմ վերջապես այստեղ գտնվելու համար։ Երբ տեսա մարզաբազան, անմիջապես ինձ պատկերացրեցի այստեղ։ Ինձ հարմարավետ եմ զգում և անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին։ Ինձ համար մեծ երազանք է խաղալ այնպիսի հեղինակավոր ակումբում, ինչպիսին «Լիվերպուլն» է»,- Ժակեի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Ժակեն «Ռենի» ակադեմիայի սան է։ Ֆրանսիական ակումբի գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 33 հանդիպում, որոնցից 21-ը՝ նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում։ Նշենք, որ փետրվարին ֆուտբոլիստի ելույթներն ընդհատվել էին ուսի վնասվածքի պատճառով։

Իր կարիերայի ընթացքում երիտասարդ պաշտպանը հասցրել է նաև վարձավճարով 24 խաղ անցկացնել «Կլերմոնի» կազմում։

Թե որ խաղահամարի ներքո Ժակեն հանդես կգա մերսիսայդյան ակումբում, կհայտարարվի ավելի ուշ։