Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ
Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը կիսվել է տպավորություններով ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում Ավստրիայի նկատմամբ տարած վստահ հաղթանակից (3:0) հետո:
18-ամյա ֆուտբոլիստը, ով ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է այդ հանդիպման լավագույն խաղացող, խոսել է իր գլխավոր երազանքի և առաջիկա 1/8 եզրափակչում Կրիշտիանու Ռոնալդուի դեմ հնարավոր դիմակայության մասին։
Չնայած այն հանգամանքին, որ Ավստրիայի դեմ խաղում Յամալը աչքի չի ընկել գոլով կամ ասիստով, նրա ցուցադրած խաղը բարձր է գնահատվել. նա ստեղծել է երկու գոլային պահ և հինգ անգամ հաջողությամբ դիմել դրիբլինգի: Վինգերը փոխարինվել է 86-րդ րոպեին:
«Շատ շնորհակալ եմ աջակցության համար, դա ինձ անչափ օգնում է։ Աշխարհի առաջնությունում հաղթելն ամենամեծ նվաճումն է, դրանից լավ բան պարզապես գոյություն չունի: Երբ երեխան երազում է, նա երազում է հենց սրա մասին: Նպատակս առաջ շարժվելն ու Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դառնալու երազանքս իրականացնելն է»,- Յամալի խոսքերն է մեջբերում AS-ը:
Խոսելով Կրիշտիանու Ռոնալդուի դեմ հնարավոր խաղի մասին՝ երիտասարդ տաղանդը նշել է.
«Ինձ համար միևնույնն է՝ Խորվաթիան, թե՞ Պորտուգալիան: Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի, բայց մեզ համար դա էական նշանակություն չունի, մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա»:
Հիշեցնենք, որ Ավստրիայի դեմ հանդիպմանը իսպանացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Միկել Օյարսաբալը, ընդ որում, երկու դեպքում էլ նրան գոլային փոխանցումով օգնել է եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյան: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմի երրորդ գնդակն իր ակտիվում գրանցել է Պեդրո Պոռոն՝ Ալեքս Բաենայի փոխանցումից հետո:




















Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Ո՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկ...
Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում