Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ
Հունիսի 22-ից 28-ը Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան 2 հազար քաղաքացի։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր առավոտյան Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կհրապարակի հունիսի 22-ից 28-ն ընկած շաբաթվա ընթացքում մահացությունների թվի վերաբերյալ տվյալները, որը կազմում է մոտ 2,025 նոր մահվան դեպք», - ասել է Ռիստը։
Ֆրանսիայի առողջապահության նախարարը հավելել է, որ վերջերս տեղի ունեցած շոգի ժամանակ հանրապետությունում 45-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում մահացության ակնհայտ աճ է նկատվել։
Ֆրանսիան, ինչպես և Եվրոպայի մի շարք այլ երկրներ, վերջին օրերին պատված է անոմալ շոգով։ Ավելի վաղ երկրի օդերևութաբանական ծառայությունը դրա պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանել 96 դեպարտամենտներից 72-ում։ Սա նոր ռեկորդ է դարձել։ Ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճանի նշագծին, իսկ որոշ վայրերում նույնիսկ գերազանցել է այն։




















Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Ո՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկ...
Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում