Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ
ԱՄՆ 250-ամյակին նվիրված սահմանափակ տպաքանակով անձնագրերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով, երկրի քաղաքացիներին կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ պետական դեպարտամենտը ստեղծել է հատուկ ամերիկյան անձնագիր՝ ի նշան Ամերիկայի 250-ամյակի։ Անձնագրերը կսկսեն տրամադրել Վաշինգտոնում՝ սույն թվականի հուլիսի 6-ից», - հայտնել են գերատեսչությունում։
Պետդեպարտամենտը չի նշել սահմանափակ տպաքանակով անձնագրերի ճշգրիտ թիվը, ավելի վաղ հաղորդվում էր, որ խոսքը կարող է լինել 40 հազար փաստաթղթի մասին։ ԱՄՆ քաղաքացիները դրանք կարող են ստանալ առանձին դիմումի հիման վրա միայն Վաշինգտոնում, տրամադրումը պարտադիր կարգով չի իրականացվի։ Անձնագրի ստացման համար լրացուցիչ վճար չի գանձվի։
Ավելի վաղ Սպիտակ տունը ներկայացրել էր անձնագրերի սահմանափակ տպաքանակի դիզայնը։ Անձնագրի կազմի ներսի կողմում տեղադրված կլինի Թրամփի դիմանկարը՝ նրա ստորագրությամբ, ԱՄՆ Անկախության հռչակագրի տեքստի ֆոնին, ինչպես նաև 1776 թվականի հուլիսի 4-ին հռչակագրի տեքստի ստորագրման տեսարանով նկար։




















Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Ո՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկ...
Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...
Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ