Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատար
Հայազգի անվանի ջութակահար Հայկ Կազազյանը հանդես կգա որպես մենակատար Մադեյրայի դասական նվագախմբի (Orquestra Clássica da Madeira) 2025/2026 համերգաշրջանի փակման հանդիսավոր համերգին՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Համերգը կկայանա 2026 թվականի հուլիսի 18-ին Մադեյրայի Կոնգրեսների կենտրոնում (Centro de Congressos da Madeira)՝ միջազգային հեղինակություն վայելող դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։
Համերգային երեկոյի առանցքում կլինի Արամ Խաչատրյանի հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ 20-րդ դարի ջութակի համար գրված ամենափայլուն և սիրված ստեղծագործություններից մեկը։ 1940 թվականին գրված և լեգենդար ջութակահար Դավիթ Օյստրախին նվիրված այս գլուխգործոցը համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունից բխող ինքնատիպ մեղեդայնությունը, հզոր ռիթմային էներգիան, վառ նվագախմբային գունապնակը և բացառիկ վիրտուոզությունը։
Միջազգային երաժշտական ասպարեզում լայն ճանաչում ունեցող Հայկ Կազազյանը, որը հայտնի է իր արտահայտիչ երաժշտական մտածողությամբ, կատարողական նուրբ զգացողությամբ և տեխնիկական անթերի վարպետությամբ, բազմիցս արժանացել է երաժշտասերների և քննադատների բարձր գնահատականին։ Նրա մեկնաբանությունները առանձնանում են խոր հուզականությամբ, ոճական ճշգրտությամբ և բացառիկ բեմական ներկայությամբ, ինչի շնորհիվ նա այսօր համարվում է իր սերնդի ամենանշանակալի ջութակահարներից մեկը։
Իսկ համրգային երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհից» թիվ 9 սիմֆոնիան՝ համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության ամենաճանաչված ու ամենասիրված ստեղծագործություններից մեկը։ Ամերիկայում ստեղծված այս գլուխգործոցը միավորում է եվրոպական երաժշտական ավանդույթներն ու նոր աշխարհի ոգեշնչումները՝ հանդիսատեսին փոխանցելով հարուստ հուզական աշխարհ և անմոռանալի մեղեդիներ։
Խաչատրյանի և Դվորժակի գլուխգործոցների համադրությամբ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի եզրափակիչ համերգը խոստանում է դառնալ բացառիկ մշակութային իրադարձություն՝ հանդիսատեսին պարգևելով բարձրարվեստ երաժշտության, վիրտուոզ կատարողական արվեստի և խոր հուզական ապրումների անմոռանալի երեկո։




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Կրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
Կինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, ...
Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտ...
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»