Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է մոտ ապագայում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշ ուղիղ չվերթներ վերսկսելու ծրագրերի մասին։ Այս չվերթները դադարեցվել էին AZAL ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո։

«Շուտով սպասվում է նաև ուղիղ չվերթների վերսկսում մի շարք երթուղիներով, որոնք սահմանափակումների էին ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիական ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպից հետո», - ասել է Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Բաքուն լիովին լուծել են ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր հարցերը։ Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դժվար շրջանն անցել է, և որ դրանք լիովին վերադարձել են բնականոն հուն։

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության «Embraer-190» ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։ Ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռները, որոնք արձակվել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խփելու փորձի ժամանակ, պայթել են ինքնաթիռի մոտակայքում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։ 38 մարդ զոհվել է։ 2026 թվականի ապրիլին Մոսկվան ու Բաքուն փոխհատուցման համաձայնության էին եկեկ։

 

Հետևեք մեզ՝ այստեղ