Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Մշակույթ

Հայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։

Հանրապետական ընդունող հանձնաժողովն օրակարգի հաստատումից հետո քննարկել է ՀՀ բուհերի՝ 2026-2027 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության նախնական արդյունքները․ ըստ ԳԹԿ տվյալների՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։  Բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։

Արդեն երկրորդ տարին է՝ Տավուշի մարզում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, որոնց ուսուցումը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով է իրականացվել։

Նշված դիմորդները, բացի ընդունելության միասնական քննություններից, նոր չափորոշչի շրջանակում քննության լրացուցիչ հնարավորություն են ունեցել․ նրանց ցուցաբերած քննական արդյունքները, ըստ ԳԹԿ-ի, բարելավվել են՝ նախորդ քննությունների համեմատ։

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Քննարկվել և հաստատվել են նաև ազգային փոքրամասնություններին հատկացված արտոնյալ տեղերի մրցույթի արդյունքները։ Նշվել է, որ բուհերի ընդունելության արդյունքները հրապարակվելու են վաղը՝ հուլիսի 18-ին:

Ծանոթանալով ընդհանուր տվյալներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփման և հրապարակման ժամկետներին։

Նա նաև նշել է, որ զուգահեռաբար պետք է դիտարկվի ընդունելության քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ հետագայում բուհերի դերն ընդունելության գործընթացում ընդլայնվելու է, և բուհերից շատերն արդեն ունեն թվային հարթակների կիրառման արդյունավետ փորձ։

 Նիստում քննարկվել են նաև թափուր տեղերի վերաբաշխմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ՝ այստեղ