«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել էլեկտրոնային երաժշտության համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների՝ «Հորիզոն» փառատոնի շրջանակում, որը խոստանում է դառնալ տարածաշրջանի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և Turntables-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող եռամաս փառատոնը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող արտիստներին և նրանց երկրպագուներին՝ Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծելով բացառիկ երաժշտական փորձառություն։ «Հորիզոն» փառատոնն իրականացվում է Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական աջակցությամբ և հովանավորությամբ, որի շարունակական աջակցությունը նորարարական ու համայնքային նախաձեռնություններին նպաստում է Հայաստանում մշակութային և տեխնոլոգիահեն նոր ձևաչափերի զարգացմանը։ Փառատոնի յուրաքանչյուր միջոցառում մանրակրկիտ մշակված ճամփորդություն է ձայնի, լույսի և զգացողությունների աշխարհում։ Էլեկտրոնային երաժշտությունը, համեղ սնունդը և յուրահատուկ ինստալյացիաները միավորվում են՝ ստեղծելով ինքնատիպ փորձառություն, որը ձգվում է առավոտից մինչ ուշ երեկո։
ՔՈԱՖ-ի կողմից ստացված հասույթն ուղղվելու է հիմնադրամի սոցիալական ծրագրերին։
Օգոստոսի 2 | Satori, Son of Son, Tamada
«Հորիզոն» փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 2-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում։ Բնության գրկում անցկացվող առաջին միջոցառման գլխավոր արտիստներն են՝ հոլանդացի հայտնի պրոդյուսեր ու live կատարող Satori-ն, որի երաժշտությունը միավորում է ակուստիկ գործիքների բնական հնչողությունն ու մեղեդային էլեկտրոնային երաժշտությունը, շվեդ արտիստ Son of Son-ը (Great Blondino), որի ժանրային սահմանները հատող ստեղծագործությունները նրան միջազգային ճանաչում են բերել, վրացի երաժիշտ Tamada-ն, որի կենդանի ելույթները համադրում են ազգային մշակութային ժառանգությունն ու ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը՝ ստեղծելով ինքնատիպ և խորապես ներգրավող մթնոլորտ։
Օգոստոսի 22 | Stephan Bodzin
Փառատոնի երկրորդ միջոցառումը կկայանա օգոստոսի 22-ին՝ պատմական Գառնիի տաճարում, որտեղ ելույթ կունենա աշխարհահռչակ գերմանացի պրոդյուսեր և live էլեկտրոնային երաժշտության առաջատար ներկայացուցիչ Stephan Bodzin-ը։ Այս բացառիկ տաճարը վերջին տարիներին դարձել է տարածաշրջանի ամենատպավորիչ բացօթյա երաժշտական հարթակներից մեկը, և ամռան ավարտն այնտեղ կնշանավորվի անմոռանալի երաժշտական իրադարձությամբ։
Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 25-ին։ Վերջին միջոցառման վայրը և արտիստների կազմը կհայտարարվի առաջիկայում։
Տոմսերի, ծրագրի և լրացուցիչ տեղեկության համար այցելեք փառատոնի պաշտոնական կայք՝ https://www.horizon-armenia.com/




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Կրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
Կինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, ...
Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտ...
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»