Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Քաղաքականություն

Կա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա Կոստանյան

Լսե'ք նյութը և կարդացե'ք գրառումը, կհասկանաք, թե ինչ տրամաբանական կապ կա սրանց միջև:
Կա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված ՀԱՅԵՐ, ովքեր շարունակում են պահպանել ՓԱԽՍՏԱԿԱՆԻ կարգավիճակը: Կարծում եմ` արդեն ոչ:

Ուրեմն 2019թ-ին` մինչև պատերազմը, գրեթե մեկ տարի առաջ, ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կառավարությունը բնակարանային ապահովման ծրագրի մասին թիվ 1666-Ն որոշմամբ հաստատված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգի 2-րդ կետի համաձայն` ԲԳՎ-ներ (բնակարանի գնման վկայական) տրամադրեց ՀՀ-ում ապրող այն անձանց, ովքեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել էին և ձեռք էին բերել ՇԱՀԱՌՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Այլ կերպ ասած, շահառուներ էին այն ընտանիքներն ու անձինք, ովքեր դեռ 88-ից Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել էին և համապատասխանում էին ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (կարճ ու պարզ ասած` փաստացի բնակվում էին իրենց ժամանակավոր կացարանում և ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն)։

Ստացվում է, որ 44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի առաջ` 2019-ին, ՀՀ կառավարությունը բնակարանավորման ծրագրով արդեն իսկ չեզոքացրել է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի` հետ վերադարձի պահանջը, փաստացի ՈՉՆՉԱՑՐԵԼ փախստականների կարգավիճակի հիմքը և հօգուտ Ադրբեջանի ՓԱԿԵԼ նրա նկատմամբ վերադարձի որևէ պահանջ ներկայացնելու հարցը: ՉԿԱ ՓԱԽՍՏԱԿԱՆ, ՉԿԱ ՊԱՀԱՆՋ:

Իսկ թե ինչու՞ այդպես արագ ու շատ արդյունավետ կարողացավ լուծել տասնամյակներ ձգվող այդ կարևորագույն խնդիրը, հնարավոր եղավ եզրակացնել միայն 2020 թ. պատերազմից ու արդեն 2023թ. սեպտեմբերի 23-ից Արցախի հայերի ամբողջական բռնի տեղահանությունից հետո:

Հենց այս նույն տրամաբանությամբ Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է փակել Արցախից տեղահանված հայերի կարգավիճակի հարցը, ստիպում ընդունել ՀՀ քաղաքացիություն (իրավական աֆյոռա, որով կարողանում է Արցախի հայերին զրկել ընտրական և այլ իրավունքներից), որպեսզի այլևս ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔ չլինի Արցախ վերադարձի հարցը միջազգային մարմիններում բարձրացնելու համար:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահը մինչև օրս պահպանում է ադրբեջանցիների` Հայաստան վերադարձի ամենակարևոր հիմքը, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ առկայությունն ու նրանց կարգավիճակը: Սա Հայաստանի նկատմամբ անդադար ներկայացվող առանցքային պահանջներից մեկն է` Արևմտյան Ադրբեջան նախագիծն իրականացնելու ճանապարհին:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ, հատկապես նրանց, ովքեր մինչև հիմա այսքան աղետներից հետո շարունակում են պնդել, թե 2020թ. պատերազմն ու դրանից հետո Արցախի և արդեն ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական պահանջների բավարարումն օրվա դրածո իշխանության կողմից անհաջողությունների, կոմպետենտության պակասի կամ թուլության հետևանք են, քավ լիցի: