Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Վիդեո

«Պատճառաբանում են, թե Ծառուկյանը մենաշնորհ ա, մենաշնորհը ո՞րն ա, Հրազդանի գործարանը ցեմենտի գործարան չի՞». Ծառուկյան

Իրենք իրենց որոշել են, Էկոնոմիկայի նախարարությունը, կառավարությունը քննարկել են 2 ամիս, հանձնարարել են, եկել, հասել ա հանձնաժողով, հանձնաժողովը անտեղյակ որոշում է կայացրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ցեմենտի համար պետական տուրք սահմանելու առաջարկի մասին։

«Ես էլի եմ ասում՝ երեկ ամբողջ ժողովուրդն ուզում էր գար, ինչ–որ ժողովրդի մեջ պառակտում մտցնել, ասել...Ծառուկյանը գնաց, բացատրեց ժողովրդին, ասեց։ Ամբողջ ժողովուրդն էր ուզում գար, ասեցի չէ, մի հոգի թող գա։ Էսօր ասել եմ, որ եթե այսպես որոշում ա, հանձնաժողովն ա, ձեր ցավն էլ տանեմ, իմացեք, որ հանձնաժողովն ա, Ծառուկյանը մեղավոր չի։ Էսօր եթե հանձնաժողովը չի հասկանում՝ կլինկերը որն ա, ցեմենտը որն ա, ո՞նց կարա նա որոշում կայացնի՝ առանց գործարանի հետ քննարկելու, գործարանի հետ քննարկելու՝ պատճառաբանելով, թե Ծառուկյանը մենաշնորհ ա, մենաշնորհը որն ա, Հրազդանի գործարանը ցեմենտի գործարան չի»,–նշեց նա՞։

Ծառուկյանը շեշտեց՝ ցեմենտը ռազմվակարակն նշանակություն ունի. «Էսօր բոլոր հարցերը քննարկել ենք Էկոնոմիկայի նախարարության հետ, որ ասենք թե ես էլ 50 հազարը մարդիկ պետք է դա հասկանան, սարքել եմ 40 հազար, որ մենք կարանք մրցակցային լինենք, էժան, ասենք թե, լինի շինարարությունը։ Եթե մենք 40 հազարը սարքենք 42 հազար, արդեն  պայման ա ստեղծում, որ Պարսկաստանից ասենք ցեմենտ գա։ Բոլոր չհասկացողների համար ուզում եմ ասեմ, որ կլինկերը խտացված ցեմենտ ա։ Մի տոննա կլինկերը 1 տոննա 200 կամ 300 կիլո պատրաստի ցեմենտ ա։ Մարդուն հիմա ձեռ ա տալիս կլինկեր բերի, ոչ թե ասենք ցեմենտ արտադրի, էդքան միլիոններ ծախսի։ Սա ստրատեգիական խնդիր քա, ոնց կարաս քանդես, ասես դե հիմա 1000 մարդ էլ թող չաշխատի։  Էդ հայտարարողը իրական կյանքում 10 աշխատատեղ ստեղծած կա՞, 10 ընտանիք պահած կա՞»։

Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բուռն քննարկում էր տեղի ունեցել կառավարության ներկայացրած Պետական տուրքի եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ։ Օրինագծերով կառավարությունն առաջարկում էր ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել՝ 22000 դրամ, ինչը դժգոհություն առաջացրեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում։ Բացի այդ, որոշվել էր ցեմենտի հումքից (կլինկերից) հանել հարկումը։

Օրերս «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցները բողոքի ակցիա էին դուրս եկել։ Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է: