Ավտոբուսում մի կնոջ դրամապանակ էր գողացել․ Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության մասին օպերատիվ տեղեկություններ են ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դրանց հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով ժամը 15:30-ին ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով՝ Մաշտոցի 42 հասցեի մոտից բերման են ենթարկել երևանցի 28-ամյա Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ Արմեն Հ.-ը բերման ենթարկվելուց քիչ առաջ, երթուղային ավտոբուսներից մեկում գաղտնի հափշտակել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, վարորդական իրավունքի վկայական, բանկային և այլ քարտեր:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքով նախապատրաստվել են նյութեր: Քննությունը շարունակվում է:




















Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Ո՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկ...
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...