Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի մասում, նկատեցին մշակված կանեփի բույսեր։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու բակում հայտնաբերեցին մշակված կանեփի 107 թուփ։ Հետագա միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին 59-ամյա տղամարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 70 գրամ էր։
Ըստ տղամարդու՝ իր աճեցրած կանեփից պատրաստած մարիխուանան անձնական օգտագործման համար էր։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...
Ո՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկ...
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ