Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը
Տնտեսություն

Փաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը

Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը կապակցվածության, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա  խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանին և Եվրոպական միությանը հաջողվել է էական առաջընթաց գրանցել կապակցվածության ոլորտում։

«Դրա վառ ապացույցը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաև նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած կապակցվածության օրակարգի հարթակի նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետերի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան։

«Գործընկերոջս հետ քննարկել ենք նաև այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման և հատկացման հարցը»,-ասաց նա։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Փաշինյանը կարևորեց էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը։

«Սա կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այնպես էլ կանաչ անցման նպատակների իրականացմանը»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ  Հայաստանը շահագրգռված է նաև Եվրամիության հետ առավել սերտ համագործակցությամբ թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի եվրոպական մասնավոր ներդրումների աճին։

«Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին»,-ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսական դիմակայունության և երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն  ժողովուրդների և ի նպաստ ՀՀ-ԵՄ հետագա խորացման։