Հայկական ծագմամբ գիտնականը հետաքրքիր բացահայտում է արել անոթների 3D տպագրության ոլորտում (վիդեո)
Ռայսի համալսարանի (Հյուսթոն, ԱՄՆ) գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել բժշկության ոլորտում։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ սննդային ներկանյութը, որն ստացվում է հապալասից, կարեւոր դեր է խաղում անոթների եւ թոքային ալվեոլների 3D տպագրությունում։ Հայկական ծագմամբ գիտնական Բագրատ Գրիգորյանի եւ նրա գործընկերների գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Scienceպարբերականում։
Վերլուծելով որոշ միացությունների օպտիկական հատկությունները, որոնք կիրառվում են արդյունաբերության մեջ որպես սննդային ներկանյութեր, մասնագետները հայտնաբերել են երեք ներկանյութ, որոնք կարելի է օգտագործել որպես ֆոտոկլանիչներ։ Խոսքը տարտրազին (ինդեքս E102) սինթետիկ դեղին ներկանյութի, քրքումի դեղին բնական ներկանյութի (E100) եւ կարմրամանուշակագույն անտոցիան ներկանյութի (E163) մասին է, որը ստանում են հապալասից։ Ընդ որում՝ կլանիչի դերում հանդես են գալիս ոսկու բիոհամատեղելի նանոմասնիկները։
Փորձարկման ընթացքում գիտնականներին հաջողվել է հիդրոդոնդողից տպագրել արհեստական արյունատար անոթ՝ 1 միլիմետր տրամագծով փականներով։ Ընդ որում՝ նշվում է, որ վերոնշյալ ներկանյութերի երեք տեսակները, ինչպես նաեւ ոսկու նանոմասնիկները հաղթահարել են առաջադրված խնդիրը՝ ապահովելով 3D տպագրության լավ որակ։
Գիտնականների խոսքով՝ հիդրոդոնդողից տպագրված բարդ կենսաբանական հյուսվածքները կարող են օգտագործվել արհեստական օրգաններ ստեղծելու համար։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին