Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան

Ե՞րբ և ի՞նչ պարագայում կարող է պառակտվել «Իմ Քայլը»

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Իր հերթին, «թևավոր» խորհրդարանում, ըստ մամուլում առավել հաճախ շրջանառվող եզրույթների՝ բացի սորոսականներից, կան նաև ինտելեկտուալներ, «տեղը չբերողներ» և «արտոնյալներ»։ Առկա են նաև «խղճուկները». վերջիններիս ոչ մի տեղ գործուղման չեն տանում ու բոլորով համերաշխ ապահովում են արտահոսք` մեկը մյուսի դեմ: Ընդ որում՝ բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն։ Առկա է նաև հակասությունը խորհրդարանական ֆրակցիայի և գործադիրի միջև: Բացի այդ, «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում գնալով մեծանում է անջրպետը կուսակցականների եւ անկուսակցականների միջեւ։ Անկուսակցականներն իրենց «իրավունք» են վերապահում` առանց «վերեւների» հետ հստակեցնելու կարծիք հայտնել, ավելի ինքնուրույն են։ Առկա հակասությունների մասին խոսակցությունները չեն հերքում նաև իմքայլականները, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բազմիցս է նշել, որ ««թիմի ներսում կան քննարկվող հարցեր»: Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորները մեկը մյուսի դեմ «գործ են տալիս» և ուշադրություն հրավիրում գործընկերների բացակայությունների, այլոց փոխարեն քվեարկելու դեպքերի վրա, կամ էլ բացահայտ դեմարշի են գնում, ինչպես օրինակ, Սասուն Միքայելյանը:
 
Ուշագրավ է, որ 88 հոգանոց ֆրակցիայի գրեթե կեսը կուսակցական չէ։ 52 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 3-ը դաշնակից «Առաքելություն» կուսակցությունից են, մյուս 33-ը՝ անկուսակցական: Փաստ է, որ «Իմ քայլում» կան մարդիկ, ովքեր իրապես մտահոգված լինելով երկրի ապագայով, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համաձայնել են մաս կազմել Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական ցուցակին: Դրանք այն մարդիկ են, ում ներկայությունը խորհրդարանում «լավություն» է Փաշինյանին, քանի որ առանց այդ անձանց «Իմ քայլի» ինտելեկտուալ և օրենսդիր ներուժը, մեղմ ասած, կաղալու էր: Եթե հակասությունները «Իմ քայլում» խորանան, ապա չի բացառվում որ այդ մարդիկ պարզապես կարող են առանձնանալ ֆրակցիայից, կամ էլ միանալ ԲՀԿ-ին, կամ ԼՀԿ-ին: Այս դեպքում բյուջեի քննարկման ժամանակ, կամ արդեն հունվար ամսին՝ ԱԺ-ում կարող է ակտուալ դառնալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը: Թերևս իշխանական ֆրակցիայում կան պետական արժեհամակարգով և մտածելակերպով մարդիկ, ովքեր քաջ գիտակցում են, թե ուր է գնում իրավիճակը, գիտակցում են, որ բազմաթիվ ծրագրեր այդպես էլ իրականություն չդարձան, իսկ խոստումները և հաջողությունների արձանագրումը բաժակաճառերի մակարդակից այն կողմ մեկ տարի անց այդպես էլ չեն անցնում: