Պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան. Աննա Հակոբյանի արկածները
Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։
Գավառ այցից նա հրապարակեց լուսանկարներ ու գրություն, թե․ «Գեղարքունիքի մարզում եմ։ Մարզային այցերն ինձ համար առաջին հերթին մարդկանց հետ շփվելու հնարավորություն են։ Շատ հրաշալի մարդկանց հանդիպեցի, և վստահ եմ մինչեւ այցի ավարտը դեռ կհանդիպեմ»։ Պարզվում է՝ իսկապես շատ հրաշալի մարդկանց է հանդիպել, սակայն այցը իր համար այդքան էլ հաճելի ու հարթ չի անցել։
Աննա Հակոբյանը մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի պետական համալսարան՝ դասախոսություն լսելու։ 44-օրյա պատերազմի զոհերի անվան լսարանում դասի ժամանակ երիտասարդ դասախոսը, որը հայտնի է որպես հայրենասեր մարդ և սիրված է ուսանողների կողմից, նշում է, որ ղարաբաղյան պատերազմներում զինվորները տվեցին ամենակարևորը՝ կյանքը։ Աննա Հակոբյանը, հավանաբար դժգոհելով, որ իր ներկայությամբ ոչ թե իրեն են փառաբանում, այլ պատերազմի հերոսներին, ընդհատում է և ասում, որ համամիտ չէ, 20 տարի շարունակ դաստիարակվել է կաշառակեր սերունդ, նախկինների ժամանակ էլ են եղել զոհեր, ինչո՞ւ այդ մասին չեք խոսում և այլն։ Դասախոսը պատասխանում է, որ իրենք տարբեր բաների մասին են խոսում, թեման Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն է և շեշտում է, որ եթե ավելի քիչ զբաղվեք դեմագոգիայով, կհասկանաք, թե ինչի մասին է դասախոսությունը։ Բանավեճին ընդհատում է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ փորձելով կրքերը հանդարտեցնել, սակայն Աննա Հակոբյանը ռեկտորին սաստում է, թե ինչպե՞ս ես համարձակվում ինձ ընդհատել։
Դասախոսը հայտարարում է, որ իր համար տհաճ է Աննա Հակոբյանի հետ նույն լսարանում գտնվել և կոչ է անում ուսանողներին, որ ով իրեն համախոհ է՝ դուրս գա լսարանից։ Լսարանը դատարկվում է, մնում են մի քանի հոգի և Աննա Հակոբյանը՝ թիկնապահների հետ միասին։ Նա ևս դուրս է գալիս լսարանից՝ տեսնելով, որ մարդ չկա։
Ասում են, որ լսարանից դուրս գալով՝ Աննա Հակոբյանն ասում է՝ Գավառին համալսարան պետք չէ, պետք է բուհը փակվի, իսկ քյավառցիները կթվորուհի դառնան։
Նշենք, որ բացի վերջին տողից, ողջ եղելությունը պատմել են ականատեսները:
Նյութի աղբյուր՝ Yerevan.Today




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...