Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

40 տարեկան 3 երեխաների մայրը եռյակ տղաների է լույս աշխարհ բերել

Երեկ՝ մայիսի 16-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում (ծննդատուն) հերթական եռյակն է լույս աշխարհ եկել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակչուհի՝ 40-ամյա Լուսինե Պետրոսյանը շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում տեղափոխվել է նշված ծննդատուն, որտեղ էլ եռյակ տղաների է ունեցել։  Ֆոտոլրագրողի հետ զրույցում Լ. Պետրոսյանն ասում էր.

«Երեկ ուժեղ ցավեր ունեցա: Տեղում շտապօգնության բժիշկները օգնություն ցուցաբերեցին, բայց վիճակս այնքան վատ էր, որ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին այստեղ։ Որոշ ժամանակ անց Կեսարյան հատման միջոցով 3 տղաներիս ունեցա։ Ճիշտ է, հիմա երեխաները մի քիչ խնդիրներ ունեն, բայց հավատում եմ, որ Աստծո շնորհիվ բժիշկները երեխաներիս առողջ կտան ինձ։ Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներին, ովքեր ինձ շուտ հասցրեցին էստեղ։ 

Երախտապարտ ու շնորհակալ եմ նաև այստեղի բուժանձնակազմին՝ բժշկից մինչև մանկաբույժ, նախ, որ արժանացել եմ մարդկային վերաբերմունքի, հոգատարության, որ փրկեցին թե իմ, թե իմ նորածինների կյանքը։ Ճիշտն ասած, դեռ չենք որոշել երեխաների անունները, բայց 3 զինվոր՝ չհաշված, որ երկուսն էլ ունեմ։ Մեր ընտանիքում դարձավ 5 տղա և 1 աղջիկ»։ 

Իսկ ամուսինը՝ 45-ամյա Արման Սարգսյանը, նույնպես իր երախտիքի խոսքն էր ուղղում բժիշկներին, ողջ անձնակազմին, անունները որոշելու պարտականությունն էլ դնում է կնոջ վրա՝ ասելով. 

«2 տղաներիս ու 2 աղջիկներիս անունները ես եմ դրել, եռյակի անուններն էլ թող Լուսինեն դնի»։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ երեխաները որոշ ժամանակ պետք է մնան իրենց հսկողության տակ, մինչև կազդուրվեն։