Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումները

Մայիսի 24-ին Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպեց հայ համայնքի երիտասարդներ իհետ, որի ընթացքում Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը ներկայացրեց Buissup նախագծի շրջանակներում կազմակերպվող առաջիկա միջոցառումները։ Հանդիպմանը մասնակցեց ավելի քան 50 հայ ազգի երիտասարդներ Ռուսաստանի առաջատար բուհերից։

Հանդիպմանը ներկայացվեց Buissup Hackathon նախագիծը, որը կանցկացվի հուլիսի 9-10-ը Մոսկվայում և ՀՀ 4 քաղաքներում։ Միջոցառման 35 շարունակական ժամերի ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի նախատիպերը։ 

Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես արդեն ձևավորված թիմեր, այնպես էլ բիզնես  գաղափար ունեցող անձինք, որոնք ցանկանում են իրենց թիմ ներգրավե լծրագրավորողի, մարկետոլոգի, դիզայների կամ այլ մասնագետի։

Մրցույթի ավարտին լավագույն թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու ասոցիացիայի ամենամեծ երիտասարդական միջոցառմանը`  Buissup Global Forum 2022-ին, շրջանցելով հայտադիմումների փուլը։

Buissup Global Forum 2022-ը կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանի Դիլիջան քաղաքում։ Ֆորումի 7 օրերի ընթացքում արդեն ձևավորված թիմերը կզարգացնեն իրենց բիզնես նախագծերը։ Եզրափակիչ օրը 200 մասնկաիցները հնարավորություն կունենան ներդրողներին ներկայացնելու իրենց գաղափարները, իսկ լավագույնները կստանան ներդրումներ հետագա զարգացման համար։ Buissup Global Forum 2021-ի արդյունքում լավագույն 9 գաղափարներն ընդհանուր ստացել են ավելի քան 1,2 միլիոն դոլարի ներդրումներ։

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Buissup Global Forum-ի գլխավոր մենթորներից Նարեկ Ալեքսանյանը, ով ներկայացրեց Ասոցիացիայի միջոցառումների շրջանակում ստարտափների հետ աշխատելու մոտեցումով և ընթացքով։ Իրենց հիշողություններով և մասնակցության փորձով կիսվեցին նաև Buissup Global Forum 2021-ի մասնակիցները, ովքեր պատմեցին միջոցառմանը մասնակցելուց հետո իրենց մասնագիտական աճի մասին: