Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները

Ինեկոբանկը, Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, առաջինը Հայաստանում գործարկում է NFC  վճարումները Android օգտատերերի համար՝ արդեն նաև  Mastercard քարտերով։ 

Բանկի Mastercard քարտապաններին մնում է հենց այսօր ներբեռնել կամ թարմացնել InecoMobile հավելվածն իրենց Android սմարթֆոնում, ավելացնել Ինեկոբանկի Mastercard  քարտը NFC  բաժնում և սմարթֆոնը պատրաստ է արագ, պարզ ու անհպում NFC վճարում իրականացնելուն։

«Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակում ենք քայլել թվային նորարարություններին համընթաց և ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը։ Ինեկոբանկի Visa քարտապանների համար վաղուց հասանելի է Android սմարթֆոնով անհպում վճարման NFC մեթոդը, որը անկանխիկ վճարումներ կատարելու ամենապարզ, արագ ու նորարարական տեխնոլոգիաներից մեկն է ողջ աշխարհում։ Ուրախ ենք, որ այսօրվանից արդեն նաև մեր Mastercard քարտապաններն ունեն NFC-ով վճարելու բացառիկ հնարավորություն»,-նշում է Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը:

Արդյունքում, հավատարիմ մնալով «նորարարություն հանուն հարմարավետության» մոտեցմանը, Ինեկոբանկն իր հաճախորդների համար ամբողջապես հասանելի է դարձրել NFC Android և Apple Pay անկանխիկ վճարումներ կատարելու առավելությունը: Անկախ իրենց սմարթֆոնի օպերացիոն համակարգից  (Android կամ iOS) ու վճարային քարտի տեսակից (Visa կամ Mastercard)՝ Ինեկոբանկի քարտապաններն այսօր ունեն անհպում վճարումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները:  

Նորարարությունը ճանապարհ է, Ինեկոբանկի թվային լուծումները՝ շարունակական։