Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Ucom-ն ապահովել է անվճար wifi հասանելիություն Արթուր Աբրահամի այգում

Հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Ներքին Չարբախ 3-րդ փողոց հասցեում տեղի ունեցավ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կողմից կառուցած մանուկների համար նախատեսված այգու պաշտոնական բացումը:

«Յուքոմ» ընկերությունն այգու տարածքն ապահովել է գերարագ Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ, ինչի շնորհիվ այցելուները համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:  

«Ինչո՞ւ եմ որոշել կառուցել այս զբոսայգին հենց Ներքին Չարբախում: Նախ և առաջ, բոլորը քաջատեղյակ են, որ աjս համայնքում երևանաբնակների խոցելի և միջինից ցածր խավերն են առավելապես ներկայացված: Եվ երկրորդ, ես այստեղ եմ ծնվել և մեծացել, և, որպես շնորհակալություն ծննդավայրիս, կառուցել եմ այս այգին: Նպատակս է եղել այստեղ ստեղծել մեր մայրերի, քույրերի և առհասարակ բոլոր մարդկանց համար զբոսնելու և հանգիստը վայելելու համար հարմարավետ մի վայր: Որպեսզի այգու այցելուներն ունենան նաև ինտերնետի հասանելիություն, ես որոշեցի դիմել Ucom-ին, ու շնորհակալ եմ ընկերությանն արագ արձագանքելու և անվճար Wi-Fi տրամադրելու պատրաստակամության համար: Ի դեպ, ստուգել եմ, ինտերնետը շատ արագ է», - մեզ հետ զրույցում հայտնել է Արթուր Աբրահամը:

«Որպես կանաչ օպերատոր՝ խրախուսում ենք Երևանում կանաչ տարածքների առկայությունն ու դրանց թվայնացումը: Վստահ եմ, որ այցելուները մեր գերարագ ինտերնետի շնորհիվ կկարողանան առցանց գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, շփվել մտերիմների հետ, նաև կազմակերպել իրենց աշխատանքը բնության գրկում: Շատ ուրախ եմ, որ Արթուր Աբրահամի հետ նման համագործակցությունն այլևս իրականություն է», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այգում կա նաև երեխաների համար նախատեսված գունագեղ խաղահրապարակ: