Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Վերականգնել խաթարված էներգետիկ անվտանգությունը․ ճանապարհն արևն է

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները լրջորեն խաթարել են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Բանն այն է, որ Հայաստանում էներգիայի զգալի մասը արտադրվում է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի, ինչպես նաև ջերմաէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Ատոմակայանի շահագործման ժամկետը հավերժ չէ, մի քանի տարի անց Հայաստանը կրկին բախվելու է ատոմակայանը փակելու և կոնսերվացնելու պահանջի առջև, որքան էլ լուրջ գումարներ ծախսվեն ատոմակայանի կյանքը երկարացնելու համար։
 
Ջերմաէլեկտրակայանների արտադրած էներգիան բավականին թանկ է, քանի որ Հայաստանը այդ էներգիայի արտադրության համար անհրաժեշտ գազը հիմնականում ներկրում է Ռուսաստանից և մի փոքր մասը` Իրանից։ Հայաստանի էներգետիկ անվտանգության առումով լուրջ նշանակություն ունեին հիդրոէլեկտրակայանները, սակայն դրանց մի զգալի մասը գտնվում էր Արցախի տարածքներում, և պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, ավերվել են, պիտանի չեն շահագործման և կորսվել են։
 
Հայաստանում կա մի ռեսուրս, որը անսպառ է և կարող է լրջորեն նպաստել էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Խոսքը արևային վերականգնող էներգետիկայի մասին է, որը վերջին տվյալներով կազմում է էլեկտրաէներգիայի արտադրության ընդամենը 2 տոկոսը, թեև աճելու մեծ ներուժ ունի։ Տրամաբանական կլիներ, որ պատերազմից հետո գործող իշխանությունները զարկ տային արևային էներգիայի արտադրությանը, միջոցներ ստեղծեին, նույնիսկ պետական ֆինանսավորման կամ արտերկրից ներկրած միջոցների շնորհիվ, Հայաստանում արևային էներգիա արտադրող կայանների քանակը շեշտակի ավելացնելու համար։ Ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, նման արևային պանելների տեղադրումը կարող է լրջորեն նպաստել էներգետիկ, նաև քաղաքական անվտանգությանը, ապահովել Արցախի ու Հայաստանի բնակչությանը էներգիայի մի մասով, իսկ ավելի լուրջ ներդրումների դեպքում, նաև հեռանկարում լիովին անցնել արևային էներգիայի օգտագործմանը։
 
Հայաստանում սակավ ընկերություններ են զբաղված արևային էներգիայի արտադրությամբ, իսկ պանելների միակ արտադրողը՝ «ՍՈԼԱՐՈՆ» ընկերությունն է, որի արտադրած արևային պանելները մեծ քանակությամբ արտահանվում են արտերկիր և չափազանց մեծ հեղինակություն ունեն միջազգային շուկայում։ Ժամանակն է, որ այդ պոտենցիալը օգտագործի նաև Հայաստանի բնակչությունը` անցնելով անվճար էլեկտրոսնուցման։
 
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]