Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Buissup Conference 2022-ը կանցկացվի «Բիզնես. հաջորդ կայարանը» խորագրի ներքո

Հունիսի 11-ին Հայ գործարարների ասոցիացիան կանցկացնի արդեն երկրորդ Buissup Conference-ը։ Ոլորտի լավագույն մասնագետները կխոսեն բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, տվյալների գիտությունը, կիբերանվտանգությունը և ոչ միայն: 

Միջոցառումը լավ հնարավորություն է տնտեսության նորարարական ոլորտներով հետաքրքրվող 1000-ից ավելի երիտասարդի համար՝ ծանոթանալու վերջին նորություններին և թարմացումներին, նոր կապեր ձեռք բերելու, իրենց մտքերով ու գաղափարներով կիսվելու ու տարբեր ոլորտների առաջատարների կողմից նշանակալի խորհուրդներ և ուղղորդումներ ստանալու: 

Կոնֆերանսին որպես բանախոսներ հանդես կգան Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, Գալաքսի ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, Smartclick ընկերության հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, ԱԿԲԱ բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը։

Միջոցառումը կվարի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

Միջոցառումը կանցկացվի Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և  «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ 

Buissup Conference-ը կկայանա հունիսի 11-ին՝ Prime Hall-ում (Եղվարդի խճուղի 3), ժամը 13:00-ին: 

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/3yG7tfu :