Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Կիբերանվտանգությունից՝ արհեստական բանականություն. Երևանում կայացավ Buissup Conference-ը

Հունիսի 11-ին Երևանում անցկացվեց Հայ գործարարների ասոցիացիայի Buissup նախագծի միջոցառումների շարքը բացող առաջին իրադարձությունը՝ Buissup Conference 2022-ը: Այս տարի այն մեկ հարթակում էր հավաքել 1000-ից ավելի երիտասարդի:

«Հայ գործարարների ասոցիացիայի համար մեծ պատիվ է, որ կոնֆերանսի շրջանակում բիզնես մտածելակերպով օժտված բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել՝ միասին նպաստելու մեր երկրում բիզնես միջավայրի զարգացմանը: Այդ նպատակով էլ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ ստեղծել ենք Buissup հարթակը՝ նպաստելու գործարարության զարգացմանը: Նախորդ տարի այս նախագծի շրջանակում ևս ունեցել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում հաղթած նախագծերից ինը 1.2 մլն դոլարից ավելի ներդրում են ստացել: Համոզված եմ, որ այս տարի էլ ավելի շատ ներդրումներ կունենանք, որոնք ներգրավելու համար պետք է հնարավորինս կատարելագործեք ձեր ծրագրերն ու նախագծերը»,- նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի ծրագրի մասնակիցների թիվն էլ ավելի շատ է լինելու:

Business: Next Station խորագրի ներքո անցկացված կոնֆերանսը համախմբել էր բիզնեսում նորարարություններով հետաքրքրված ամենատարբեր ոլորտներից երիտասարդների:

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ստեղծվել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն ինովացիոն, հետաքրքիր մտքերով երիտասարդ գործարարներին մի հարթակում միավորելն է՝ նրանց հնարավորություն տալով ավագ սերնդի գործընկերներից սովորել նորը, արդյունքում հաջողությունների հասնել: Համոզված եմ, որ այս տարվա միջոցառումները նախորդից ոչ պակաս նորարարական, հետաքրքիր կլինեն, ու հաջողություններ կգրանցեն»,- իր հերթին, նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի  ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը:

Միջոցառման ընթացքում 7 խոսնակ անդրադարձան բիզնեսում նորարարությունների թեմային, խոսեցին կիբերանվտանգության, ռոբոտացման ազդեցության, արհեստական բանականության, ավտոմատացված ուսուցման մասին, ինչպես նաև բացահայտեցին բիզնեսում այդ բոլոր գործիքների կիրառման գաղտնիքները:

Կոնֆերանսի ծրագիրն այնպես էր կազմված, որ, լսելով բոլոր ելույթները, մասնակիցներն արդյունքում պատկերացնեն, թե ինչ զարգացումներ են սպասվում բիզնեսում առաջիկա տարիներին:

Buissup Conference-ի ընթացքում ներկայացվեցին նաև նախագծի հաջորդ միջոցառումները՝ առաջին Buissup Hackathon-ը, որը կանցկացվի հուլիսի 9-10-ը միաժամանակ չորս քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ղափանում ինչպես նաև սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կայանալիք ամենամեծ երիտասարդական բիզնես ֆորումը՝ Buissup Global Forum-ը: Միջոցառումներին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն բաց է, իսկ գրանցվել ու հետևել մանրամասներին կարելի է Հայ գործարարների ասոցիացիայի պաշտոնական կայքում (https://armassociation.com/):

Նախագիծն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: