Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

«Չաթ ռոումինգում». UCOM-ն առաջարկում է անսահմանափակ շփման օրական տարբերակ

Ս.թ. հունիսի 15-ից հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերության շարժական կապի ծառայության բոլոր բաժանորդները «Չաթ ռոումինգում» առաջարկի շրջանակներում, մի շարք ծովափնյա և եվրոպական երկրներ մեկնելիս կարող են անսահմանափակ կապի մեջ մնալ մտերիմների հետ օրական 1500 դրամով՝ պարզապես հավաքելով *121*21# ակտիվացման հրահանգը։ Այս առաջարկի շրջանակներում բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 128 կբ/վ արագությամբ և անվերջ շփվել մեսենջերներում, ինչպիսիք են օրինակ՝ WhatsApp-ը, Viber-ը, Telegram-ը և Messenger-ը:

«Եթե պատրաստվում եք մեկնել հանգստի Եգիպտոս, ԱՄԷ, Հունաստան, Վրաստան, Կիպրոս, Մոնտենեգրո, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա,  կամ այլ հայտնի ծովափնյա ուղղություններով, նկատի ունեցեք, որ այս ամառ ռոումինգում ևս ունեք մտերիմների հետ անդադար կապի մեջ մնալու հնարավորություն։ Պարզապես համոզվե՛ք, որ ակտիվացրել եք ռոումինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և  տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես  2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: