Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Հասարակություն

Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, ստացանք համաձայնություն․ Միքայել Սրբազան

«Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաներն այս ամառ բացառիկ հնարավորություն են ստացել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ՝ 20 երեխա իր ամառային հանգիստը կանցկացնի Սև ծովի ափին։ Երեխաներին կուղեկցեն նրանց հետ ամեն օր աշխատանք տանող մանկավարժ-մասնագետներից երեքն ու երկու կամավոր»,-տեղեկանում ենք «Մեծահասակների կրթություն Խաչմերուկ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Ուշագրավն այն է, որ Գագիկ Ծառուկյանի եւ Շիրակի  թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի միջև վերջին շրջանում տարաձայնություններն ակնառու են։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մամուլին տված իր մի շարք հարցազրույցներում բազմիցս կարծիք է հայտնել՝ դեմ արտահայտվելով Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարին։   «Հիսուսի հսկայական արձանը կանգնեցնելը աննպատակահարմար է, ժամանակավրեպ է ու ավելորդ։ Հայ եկեղեցու ավանդությանը հարիր չի, մեր ավանդությանը հարիր չի։ Հետո ոչինչ չի տալու, հոգևոր իմաստով ոչինչ չի տալու՝ դրանով ավելի քրիստոնյա չենք դառնալու»,- հարցազրույցներից մեկում էլ նշել է նա։

ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, մեկնաբանելով Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաների Բաթում գնալու լուրը, hraparak.am-ին ասաց․ «Դե, այնպես եղավ, որ խնամքի կենտրոնի մանկավարժներից, թեմի անունից՝  ի դեմս Սրբազանի, դիմեց մեզ՝ ներկայացնելով գաղափարը, որ երեխաները Բաթում մեկնելու, ծովում հանգստանալու ցանկություն են հայտնել, ասաց՝ ծնողները ևս միացել են  խնդրանքին, որպեսզի այն ի կատար ածվի։ Ես էլ խնդրանքը ներկայացրեցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը միանգամից ընդունվեց, քանի որ խոսքը երեխաների մասին էր»։ Թե որքան գումար է հատկացրել ԲՀԿ առաջնորդը, Հասմիկ Վիրաբյանը նախընտրեց չբարձրաձայնել՝ ասելով․ «Այնքան, որքան անհրաժեշտ է․ երեխաների  լիարժեք հանգստի եւ մնացած այլ բաների համար գումարն հաստատ բավարար է» ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից էլ hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես եղավ, որ իրենց սաները Բաթում են մեկնում հենց Ծառուկյանի հովանավորությամբ։ Արդյոք սա հաշտության ձեռք մեկնելու ակնարկ չէ։

«Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, դիմեցինք, ստացանք համաձայնություն։ Մեր աշխատակիցները բացարձակ ազատ են, ես չեմ ընդդիմանում, եւ օգտվելով իրենց ազատությունից՝ կարող են դիմել՝ ում ուզում են»։ 

-Սրբազան, այ, Դուք արդեն ասացիք՝ հակառակ ձեր գաղափարական տարաձայնություններին, մտավախություն չկա՞ր, որ արձագանքն այլ կերպ կլիներ։

-Արդեն դրական պատասխան ենք ստացել, բացի այդ՝ խոսքը երեխաների մասին էր․․․․։

-Իսկ ինչու՞ եք որոշել երեխաների հանգիստը կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս եւ ոչ թե  հայրենի բնության մի գողտրիկ անկյունում։

- Սա առաջինը չէ։ Հայաստանում եղել է, որ հանգիստ կազմակերպվել է,  այս անգամ ուղղակի ծովափնյա հանգիստ նախընտրեցին, մենք էլ ընդառաջեցինք։