Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

«Կյանքն առանց սահմանափակումների». Սևանի հանրային լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ: Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։  

Ամբողջությամբ վերակառուցվել է ավտոկայանատեղին, վերանորոգվել են լողափ տանող ճանապարհները, զբոսանքի համար ստեղծվել են քայլուղիներ, կառուցվել են շվաքարաններ, հանդերձարաններ և սանհանգույցներ։ Կառուցվել են բացօթյա տաղավարներ և մանղալներ։ Գործում են նաև խաղահրապարակներ մեծերի և փոքրերի հաճելի ժամանցը կազմակերպելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածքի մաքրությանն ու անվտանգությանը։

Լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ «Կյանքն առանց սահմանափակումների» կարգախոսով: Կառուցվել են թեքահարթակներ, որոնք թույլ են տալիս անվասայլակներով մտնել լիճ: 

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Նարինե Մանուկյանը Past.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ լողափերը կլինեն իսկապես հարմարեցված.

«Դա այնքանով փոփոխություն կբերի, որ մենք կհամարվենք գոնե այդ մասով մի քիչ քաղաքակիրթ երկիր, որովհետև հաշմանդամություն ունեցող թե՛ երեխաները, թե՛ մեծերը, բազմահազար զիվորները, ովքեր պատերազմից հետո դարձան հաշմանդամություն ունցող, այսօր նույնիսկ իրենց տներից դուրս գալ չեն կարող: Այսօր մեր երկրի համար իրենց առողջությունը զոհաբերած հազարավոր տղաներ ապրում են մեր կողքին, կարծում եմ, որ պետք է, որ գոնե նրանց համար մենք մի քիչ ավելի ջանք գործադրենք:

Շատ լավ կլինի, եթե այդ լողափերն իսկապես հարմարեցված լինեն. հարմարեցումն իրենից հատուկ սարք է ներկայացնում, որ, օրինակ, հաշմանդամություն ունեցողն իր սայլակով եկավ-հասավ մինչև ափամերձ ամենավերջին գոտին, դրանից հետո կարողանա նստել սայլակի մեջ, որը ջրի մեջ տեղաշարժվում է հատուկ սարքով: Ես հույս ունեմ, որ մատչելիությունը միայն խոսքերի մակարդակով չի արվի և շատ ուրախ ու հպարտ կլինեմ, եթե այդ լողափերը Հայաստանում լիարժեք հարմարեցված առաջին վայրը լինեն»:

Հավելենք, որ հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է:  Առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝  ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ: 

Հանրային լողափերում սպասարկում իրականացնելու իրավունքը` համաձայն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ, 2021թ. կնքված պայմանագրի, պատկանում «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբին, որի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ կառուցվել են հանրային լողափերը:

Մարիամ Նալբանդյան