Beam Global ընկերության ակցիաները թանկացել են 14%-ով՝ շնորհիվ լիցքավորման կայանների պատվերների կրկնապատկման
Elitetrader.ru-ն գրում է, որ Beam Global տեխնոլոգիական ընկերությունը հաղորդել է իր էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների վաճառքի հաջողված աճի մասին: Հենց դրանով է պայմանավորված հունիսի 9-ի աճուրդում ընկերության ակցիաների աճը 14,23%-ով։
Beam-ը հայտարարել է իր լիցքավորման կայանների պատվերների շարունակական աճի մասին, և դա դրական ազդանշան է երկարաժամկետ ներդրողների համար։ Հաճախորդները ոչ միայն գնում են Beam-ի սարքավորումներ պիլոտային նախագծերի և վթարային վայրերում տեղադրումների համար, այլ նաև հետագայում գնում են լրացուցիչ կայաններ: Ակնհայտ է, որ նման գնումները վկայում են Beam-ի արտադրանքի արդյունավետության մասին:
Beam կայանի առավելությունն ինքնավարությունն է. այն պարտադիր չէ, որ միացված լինի կենտրոնական էլեկտրական ցանցին, քանի որ կայանը հագեցած է արևային մարտկոցներով: Նաև կայանը կարող է տեղադրվել հաշված րոպեների ընթացքում գրեթե ցանկացած վայրում՝ առանց շինարարական թույլտվության և կոմունալ ընկերությունների կողմից թույլտվությունների:
Միաժամանակ կառավարման համակարգը թույլ է տալիս կարգավորել էներգիայի մատակարարումը տարբեր օգտագործողների համար՝ կախված աշխատանքային պայմաններից: Օրինակ, բնական աղետի և էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ Beam կայանը կարող է սնուցել վթարային սարքավորումները և մեքենաները:
Beam-ը ռեկորդային թվով պատվերներ է ունեցել առաջին եռամսյակում, և այժմ ընկերությունը հայտարարել է, որ ոչ միայն նոր, այլ նաև մշտական հաճախորդներ ունի։ Բացի այդ, կրկին ավելացել է կորպորատիվ հաճախորդների ակտիվությունը։
Մինչ հիմա համայնքներն ու պետական կազմակերպություններն են COVID-19-ի պայմաններում եղել հիմնական հաճախորդները: Հիմա վերջին եռամսյակում պատվերների գրեթե 40%-ը ստացվել է առևտրային և այլ հասարակական կազմակերպություններից։ Այդ ֆոնին Beam-ն ակնկալում է պահանջարկի և վաճառքի ուժեղ աճ 2022 թվականին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին