Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Նոր հայտարարություն գերիների մասին

Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է․ մոտ 100 անհետ կորած անձանց հարազատները հայտարարություն են տարածել, որում նշված է․

«Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 38 անձ պաշտոնապես պահվում են գերության մեջ, իսկ 300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ, որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար։

Գիտակցելով, որ սույն հարցի առնչությամբ հապաղող և ոչ նախաձեռնող կեցվածքը դժվարացնելու է փաստացի գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձումը, զոհված անձանց մասունքների հայտաբերումը և երկարացնելու է նրանց հարազատների տառապանքները, մենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներս հրապարակավ դիմում ենք ՀՀ իշխանություններին հետևյալ պահանջով․

— Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թաքցվող անձանց ակնհայտ մեծ թիվը՝ խուսափել այնպիսի ձևակերպումներից, որոնք ներքին կամ արտաքին լսարանի մոտ տպավորություն կստեղծեն, թե Ադրբեջանում փաստացի պահվում են 38 կամ դրան մոտ թվով գերիներ։ Ադրբեջանում պահվող գերիների մասին ցանկացած մեկնաբանություն կատարելիս շեշտադրել թաքցվող անձանց բացահայտելու և հայրենադարձելու անհրաժեշտությունը։

— Իրականացնել պատշաճ քննություն պարզելու յուրաքանչյուր անհետ կորած անձի ճակատագիրը, նրա անհետացման դեպքի հանգամանքները, յուրաքանչյուր անձի անհետացման վայրում իրականացնել որոնողական աշխատանքներ։

— Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել անհետ կորած անձանց ընտանիքի անդամների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից ճշմարտության բացահայտման արհեստական խոչընդոտների վերացման հրատապությունը։

— Լուսաբանել և ըստ արժանավույն գնահատել անհետ կորած զինծառայողների սխրանքները։

— Միջոցներ ձեռնարկել շարունակելու Արցախում որոնողական աշխատանքները, բացահայտել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց թաղման վայրերը։

— Ներդնել ԴՆԹ փորձաքննությունների սխալմունքի բացահայտման արդյունավետ մեխանիզմ։

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հորդորում ենք հանրության լայն շերտերին, ԶԼՄ-ներին և միջազգային կառույցներին ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած անձանց հիմնախնդիրը։

Սույն հայտարարությանը միացել են շուրջ հարյուր անհետ կորած անձանց հարազատներ»։