Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

ԼԱՎ ԼՈՒՐ. Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մի հանդիպում ու մի բարի լուր ջերմացրին հոգիս…
44-օրյա պատերազմի ժամանակ մի օր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի դիմացի մայթին՝ «Պարկ հոթել»-ի առաջ հանդիպեցի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ու լրագրող Էդիկ Բաղդասարյանին։

Մտահոգ զրուցում էինք օրվա անցուդարձի շուրջ, երբ մեզ մոտեցավ նիհար, սև մորուքով ու սև-մուգ շորերով մի ոչ տեղացի մարդ և ասաց, որ որդուն է փնտրում։ Ասաց, որ տղայի անուն-ազգանունը տեսել է զոհվածների պարբերաբար հրապարակվող ցուցակում, բայց չի կարողանում տեղը գտնել։ Հակոբն ու Էդիկը հարցուփորձ էին անում, հուշում, թե ում կարելի է դիմել և այլն։ Իսկ ես միայն մի բան ասացի։

Ասացի՝ մի վհատվեք, արդեն քանի դեպք եղել է, երբ չճշտված տեղեկություններ են եղել այդ ցուցակներում, որոնք հետո ճշտվել են։ Ծնողները երբեմն առաջին տեղեկությունը տեսնում էին, բայց ճշտող տեղեկությունը՝ ոչ։ Ասացի՝ այնպես որ, հույսներդ մի կորցրեք, Աստված մեծ է։ Պատերազմից հետո մեկ-մեկ մտովի աչքիս առաջ էր գալիս այդ մարդը, մտածում էի՝ տեսնես ի՞նչ եղավ հետո…

Ինչ որ է, այսօր փողոցում հանդիպեցի Հակոբին։ Խոսեցինք դեսից-դենից, այն օրերից։ Ու հարցրի, թե արդյո՞ք հիշում է այդ դրվագը։ Ասաց՝ հա, նիհար, սև մորուքով էն մարդը։ Ասում եմ՝ հա՛, հա՛, նույնի՛նքը։ Ասում է՝ որդուն ողջ է գտել»։