Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Հայաստանը տարածաշրջանում ետ է մնում արևային էներգիայի արտադրության ծավալներով

Թուրքիան և Ադրբեջանը մեծ թափով լծվել են սեփական երկրներում արևային էլեկտրակայաններ կառուցելու գործին։ Նույնիսկ նավթային խոշոր ռեսուրսներ ունենալու պարագայում Ադրբեջանը չի խորշում սեփական երկրում ահռելի ծախսեր անելու արևային էներգիա արտադրելու հարցում։ Մասնավորապես, դեռևս այս տարվա մարտին Ադրբեջանում կայացավ 230 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը։

Կայանը կառուցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը։ Ադրբեջանը արաբական երկրներից բազմաթիվ ներդրողների է հրավիրում իր երկիր՝ արևային էներգիայի կայաններ կառուցելու համար։ Իսկ երկրում գործում է վերականգնվող էներգիայի պետական գործակալություն, որը զբաղվում է Ադրբեջանի տարածքի ուսումնասիրմամբ և համապատասխան վայրերում էլեկտրակայաններ կառուցելու գործով։ Մասնավորապես գովազդային արշավներում նշում են, թե Ադրբեջանում արևային օրերը շատ ավելին են, քան այլ երկրներում, և արևային էներգիան մեծ եկամուտներ կարող է բերել։

Ոչ պակաս գործունեություն է այդ ուղղությամբ ծավալում նաև Թուրքիան։ Միայն անցած տարվա ընթացքում արևային էներգիայի բաժինը ընդհանուր արտադրության մեջ հասել է մինչև 7.5 տոկոսի և դա էլ այն պայմաններում, որ այդ երկրում մի քանի ատոմակայաններ են գործում, մի քանիսն էլ կառուցվում են։ Թուրքիան անցած տարի հայտարարել է արևային էներգիայի ոլորտում 1 տրիլիոն դոլար ներդնելու մասին։

Արևային էներգիան օգտագործելու պետական քաղաքականություն են որդեգրել նաև Վրաստանն ու Իրանը։

Հայաստանն այս առումով բավական հետ է գտնվում իր բոլոր հարևաններից։ Թեև անընդհատ հռչակվում է արևային էներգիան օգտագործելու մտադրության մասին, սակայն Հայաստանում ընդամենը մեկ ընկերություն կա, որը զբաղվում է արևային պանելների արտադրությամբ՝ «Սոլարոն» ընկերությունը, որի ծավալները դեռ բավարար չեն ամբողջ երկրին էներգիայի զգալի մասն ապահովելու համար։

Ընդ որում Հայաստանն Ադրբեջանից ոչ պակաս, եթե ոչ ավելի արևոտ է, և արևի էներգիան կարող են օգտագործել Հայաստանում էներգիայի արտադրության համար, առավել ևս, որ հայկական մի շարք հիդրոէլեկտրակայաններ մնացել են Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։ Այս պայմաններում օրախնդիր և օրհասական է դառնում Հայաստանում արևային էներգիայի օգտագործող կայանների կառուցման անհրաժեշտությունը։ Պետությունն ինքը պետք է գումարներ ներդնի «Սոլարոն»-ին և այլ ընկերություններին Հայաստանում արտոնություններ տրամադրելու, արևային կայանների արտադրությունը ավելացնելու ուղղությամբ։ 

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]