Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Քաշքշուկներ, վիրավորանքներ չեն եղել. ԱԱԾ-ն մերժել է

Մայիսի վերջին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ հանդիպել էին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ: Այդ հանդիպումից հետո մի քանի ծնողներ տեղեկություն էին տարածել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, նույնիսկ միջադեպ է եղել կոմիտեի նախագահի հետ: 

Այդ լուրերից հետո պարզաբանում ներկայացրեց Քննչական կոմիտեն՝ անհիմն և արհեստական որակելով հանդիպման մասին լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված մեկնաբանությունները:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ավելի քան 40 ծնողների և հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո կոմիտեի նախագահը փորձել է պարզել ստեղծված լարվածությունը ակնհայտ հրահրողի նպատակադրումները:

Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը փաստում է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի տեսագրությունը: Այնուամենայնիվ միջադեպի հետ կապված զոհված զինծառայողների մի քանիսի հարազատների կողմից հաղորդում է ներկայացվել Ազգային անվտանգության ծառայություն: ԱԱԾ Քննչական դեպարտամենտում պատշաճ իրավական ընթացակարգի պահպանմանբ պատրաստվել էին նյութեր: Ազգային անվտանգության տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը մանրամասներ հաղորդեց գործի ուսումնասիրության վերաբերյալ:

«Նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում հերքվել են և փաստական տվյալներ ձեռք չեն բերվել Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից`որևէ հակաիրավական արարք կատարելու վերաբերյալ: Այնուհետև դրանց հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցում մերժելու մասին»:

ԱԱԾ-ից հայտնեցին նաև, որ գործի հետագա իրավական ընթացքը իրենց տիրույթում չէ. կողմերը իրավունք ունեն որոշումը բողոքարկել:

Արտակ Խառատյան