Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանական» անցնելու պատճառով. Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «‎խորհրդարանականի»‎ անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «‎քյանդրբազային»‎ քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է։
Նորահայտ «‎սահմանադրագետները»‎ սակայն (որոնց զգալի հատվածին իրեն հարգող անգամ սրճարանի դռնից ներս չէին թողնի` ֆեյսկոնտրոլը չանցնելու պատրվակով) կարծես պաշտպանելու են պետականաքանդ այս մոտեցումը։ Եվ ուրեմն` մենք երաշխավորված չենք հետագա արհավիրքներից։
2015 թվականի Սահմանադրության մեջ կա այնուամենայնիվ մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. դա 38֊րդ հոդվածն է, որում երաշխավորված է համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական և հետազոտական ազատությունները։ Այս հոդվածը որոշ չափով մեղմում է իմ բացասական վերաբերմունքը գործող Սահմանադրության տեքստի և իմաստի նկատմամբ։
Մենք ազգովի պիտի հասկանանք ու ընկալենք, որ ազատ, ինքնակառավարվող, ինքնատիպ, իրական գիտական և հանրային լիդերների կողմից ղեկավարվող համալսարանները Պետության և Քաղաքացիական հասարակության հիմնաքարերից են։ Եվ դրանք խարխլելը (ինչին լծված են եղել ՀՀ բոլոր իշխանությունները, ներառյալ` այժմեանը) կործանարար պետաքանդություն է։
Ճանաչենք և Մեծարենք իրական Արժեքները։
Շնորհավոր Սահմանադրության Օր!!!