Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է

Հուլիսի 6-ին Իդրամը, IDBank-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար ընդգրկել ռեԱրմենիա հարթակում առկա նախագծերը։ Հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժի» ողջ գումարն ուղղվելու է «ՔայլՏեք» ընկերությանը, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունները հուշագիր են ստորագրում «ռեԱրմենիա»-ի հետ՝ դրանով իրենց աջակցությունը ցուցաբերելով «MetaGait» սարքավորումների արտադրությանը։ «Վստահ ենք, որ նորարարական սարքավորման շնորհիվ հենաշարժական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում։ Այս ծրագիրը տալիս է հնարավորություն փոխելու մարդկանց կյանքը»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ քայլելու հնարավորություն չունենալու պատճառով ձեռք են բերում 30-ից ավելի հիվանդություններ, որոնց մի մասը նաև մահացու հիվանդություններ են։ «MetaGait»-ի շնորհիվ այս մարդիկ կանխարգելում են նշված հիվանդությունները, քանի որ, փաստացի, քայլում են սարքի միջոցով»,- նշում է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Մի դրամի ուժը» արդեն 85 մլն դրամից ավել գումար է փոխանցել  մեր երկրում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների։ Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ