Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Երևանում, Շիրակում, Լոռիում և Սյունիքում մեկնարկել է 1-ին Buissup Hackathon-ը

Հուլիսի 9-10-ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Buissup նախագծի շրջանակում անցկացնում է իր առաջին Hackathon-ը: Միջոցառման 35 անդադար ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ ձևավորված թիմերը մենթորների օգնությամբ ստեղծում են իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):

Hackathon-ը, որն ընդհանուր առմամբ 300-ից ավելի մասնակից է հավաքել, անցնում է միաժամանակ չորս վայրում՝ Երևանում, Կապանում, Գյումրիում և Լոռու մարզում: Որ քաղաքում գտնվել՝ մասնակիցներն իրենք էին ընտրել։

«Սա մեր առաջին Hackathon-ն է, և  մեզ համար շատ կարևոր է, որ դիմած բոլոր ծրագրերն ամենատարբեր ոլորտներից են, ինչպես նաև, որ հեղինակներից յուրաքանչյուրը պատկերացնում է իր նախագծի զարգացման ուղին: Այս երկու օրվա ընթացքում ներկայացված գաղափարները հնարավորություն կունենա զարգանալու ու հետագայում պայքարելու ներդրումների համար: Նախորդ տարի Buissup Global Forum-ի արդյունքում 9 նախագիծ ներդրումներ ստացան: Այս տարի դիմող ծրագրերն ավեlի շատ են, առավել կատարելագործված, և, հետևաբար, ներդրումնային բյուջեն ավելանալու միտումներ ունի»,- իր ելույթի խոսքում նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ շնորհակալություն հայտնելով Ասոցիացիայի ծրագրերին դիմելու համար: 

Միջոցառմանը մասնակցում են ինչպես իրենց գաղափարն ունեցող անհատներ, որոնք ուզում են իրենց թիմ տարբեր ոլորտներից մասնագետների ներգրավել (ծրագրավորողների, մարկեթոլոգների, դիզայներների, ֆինանսիստների և այլն), այնպես էլ տարբեր ոլորտների մասնագիտացում ունեցող անձինք, որոնք ցանկանում են աշխատել որևէ գաղափար շուրջ։

Մրցույթի ավարտին լավագույնը ճանաչված առնվազն չորս թիմ հնարավորություն կստանան հայտադիմումների փուլը շրջանցելով մասնակցել Buissup Global Forum 2022-ին՝ մյուսների հետ միասին պայքարելու ներդրումների համար։