Արևային էներգիան և հանրային առողջությունը
Հայաստանում արևային էներգիայի մասին խոսելիս՝ սովորաբար հիշատակում են այդ էներգիայի էժանությունը և ցածր ռեսուրսատարությունը, սակայն մոռանում են ընդգծել ամենակարևոր հանգամանքներից մեկի մասին։
Ի տարբերություն ատոմակայանների, ջերմաէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների արևային էներգիան բացարձակ անվտանգ է, ինչպես նաև չի վնասում հանրության առողջությանը։ Ատոմային էներգիայի վնասակարության մասին կարելի է հատորներ գրել։ Ոչ պակաս վտանգավոր են նաև հիդրոէլեկտրակայանները, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են վատնում՝ վնասելով հանրությանը։
Նույնն է նաև ջերմաէլեկտրակայանների դեպքում, քանի որ այրված գազերը կարող են աղտոտել մթնոլորտը։
Արևային էներգիան այն եզակի էներգիան է, որը բացարձակապես որևէ կերպ չի վնասում հանրային առողջությանը։ Եվ աշխարհի բազմաթիվ երկրներ, տուրք տալով արևային էներգիային և լրջմիտ քաղաքականություն վարելով արևային էներգիայի զարգացման ուղղությամբ, հաշվի են առնում նաև այս գործոնը։
Ցանկացած տան տանիքին կարելի է տեղադրել արևային վահանակներ, ցանկացած բնակավայրից ոչ հեռու փոքր տարածքի վրա կարելի է արևային պանելներ տեղադրել, և կազմակերպել էլեկտրաէներգիայի ստացման արտադրության գործը, և այդ ստացված էներգիան ոչ միայն որևէ արտանետում չի ունենա, այլ նաև հանրությանը կօգնի ավելի առողջ, անկախ և տնտեսող դառնալ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին