Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Վթարի է ենթարկվել ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ավտոբուսում եղել են պարի մրցույթից Մարտունի վերադարձող 20-ից ավելի երեխա

Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու օգնել ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ ավտոմեքենաները տեղափոխել, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։ Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Իսկ ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լևոնյանը և 32 ամյա Էմմա Մարտոյանը, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի։