Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Ամփոփվել է «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Սեր Արցախ» բարեգործական նախագծին նվիրված մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի տնօրեն Աննա Աստվածատուրյան Թերքոթն ու ծրագրի գործընկեր-կազմակերպություններն ամփոփեցին «Սեր Արցախ» ծրագիրը։ 

Սա Աննա Աստվածատրյանի և գործընկերների խորհրդանշական առաջին հանդիպումն ու տետ ա տետ ծանոթություն էր՝ ամիսներ տևած հեռավար համագործակցությունից հետո։

Ինչպես նշեց «Սեր Արցախ» ծրագրի նախաձեռնող Աննա Աստավածատուրյանը՝ օրեր առաջ է վերադարձել Արցախից, որտեղ ծանոթանում էր ծրագրի ընթացքին, շրջում քաղաքներով ու գյուղերով՝ հասկանալու, թե ինչ առաջնահերթություններ կան և հետագայում ինչպես կարող է օգնել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը։ 

«Մեր մայրիկները և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցները, իսկապես, հերոս են։ Ինձ համար կարևոր էր այս ծրագիրը «Սեր Արցախ» անվանել ու աշխարհին հիշեցնել, որ Արցախը կա, ապրում է և մեծանալու է։ Արցախում նաև հանդիպումներ ենք ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել համագործակցության ուղիները և նոր նախագծերի հնարավորությունները»։  

«Սեր Արցախ»-ին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներն անձամբ բացեցին նվեր-տուփերն ու ներկայացրին, թե ինչ է դրանցում ներառված. բամաբակյա մանկական հագուստ, գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, երեխայի և ծննդկանի խնամքի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ։ 

Տուփում ներառված բոլոր պարագաները հայկական արտադրության են և պատրաստվում են Հայաստանում ու Արցախում։ Նախագծին միացած կազմակերպությունների՝  «Lalunz», «Play Artsakh», «Tmblik», «Theopharma Imports» ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամին այս նախաձեռնության համար և նշեցին՝ հպարտ են մասնակիցը դառնալու «Սեր Արցախ» ծրագրին, որին աջակցելը մեծ պատիվ և պատասխանատվություն է. 

«Ամեն հագուստի վրա շատ երկար ենք աշխատել ու մանրակրկտորեն ընտրել ամեն դետալ՝ սկսած կտորից մինչև գույներ։ Մենք մեծ սեր ենք ներդրել այս ամեն ինչում, նույնիսկ կարելու ընթացքում մեր աշխատակիցներն օրհնանքներ էին ասում,-պատմեց «Lalunz» ՍՊԸ-ի տնօրեն Լուսինե Դավթյանը։

«Մեզ ապրեցնողը, մեզ կյանք տվողը նորածիններ են, և շատ ուզում եմ, որ Հայաստանում ու Արցախում շատ երեխաներ ծնվեն»,-ասաց «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լիլյան Գալստյանը։ 

Հատուկ «Սեր Արցախ» ծրագրի համար է պատրաստվել նաև «Թմբլիկ Փափուկ գիրքը».

«Իմ տունը սարերն են բարձր, արևն է տաքուկ ու մեղմիկ, 

Արջուկն է բարի, եղջերուն՝ ազատ ու հպարտ, 

Իմ տանը տաքուկ է ու ջերմ, իմ տանը գարուն է ու սեր» տողերով։ 

«Սեր Արցախ» ծրագիրը մեկնարկել էր հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։ 

Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile)  ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի  Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:

 

Միջոցառման PR-գործընկեր SPRING PR-ընկերություն։ 

PR պատասխանատու Մարինե Գրիգորյան, +37495390919

[email protected] 

Нет описания.