Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Հասարակություն

Հանձնի՛ր արյուն, օգնի՛ր ապրել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը և IDBank-ը համատեղում են ջանքերը․ այսուհետ անվարձահատույց արյուն հանձնելիս դոնորներին հաճելի անակնկալ է սպասվում․ նրանք կստանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի 2 հրավիրատոմս։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի խոսքով՝ նվագախմբի առաքելություններից է հասարակության մեջ բարձր արժեքների տարածումը։ Նվագախումբը դա անում է երաժշտության միջոցով՝ տարբեր բարեգործական և այլ ակցիաներ կազմակերպելով ու դրանց մասնակից դառնալով։ «IDBank-ի և Արյունաբանական կենտրոնի հետ համագործակցաբար իրականացվող կամավոր արյունատվական այս ակցիայի նպատակն է նպաստել անվարձահատույց դոնորների թվի ավելացմանը, հասարակության մեջ խթանել արյան դոնորությունը։ Նվագախումբն ու IDBank-ը նաև փոքրիկ խրախուսում են պատրաստել կամավոր դոնորների համար՝ իր համերգների հրավիրատոմսերի տեսքով։ Մենք հուսով ենք, որ այսօր մեկնարկած ակցիան կլինի վարակիչ՝ ներգրավելով նորանոր կամավոր դոնորների», - ասել է Աշխեն Բեգլարյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մասնագետների պնդմամբ մեր երկրում արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն, և այս ակցիան նպաստում է կամավոր արյունատվությունը խթանելուն։
«Մի կողմից խթանում ենք արյուն հանձնելը, ինչի կարիքը հիվանդները մշտապես ունեն, իսկ ոչ վաղ անցյալում ցավոք համոզվեցինք արյան պաշարների կրիտիկական անհրաժեշտության մեջ, մյուս կողմից՝ ապահովում ենք դոնորների հաճելի ժամանցը բարձրաճաշակ երաժշտության ներքո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուոզ կատարմամբ։ Իհարկե, վստահ եմ՝ միայն իմանալով, որ արյան կարիք կա, մեր հայրենակիցները կշտապեն արյուն հանձնելու, ինչպես այսօր դա անում են IDBank-ի և Իդրամի աշխատակիցները, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանց համար հաճելի կլինի հրավիրատոմսեր ստանալ։ Ի դեպ, որպես այս միջոցառման բացում՝ որոշեցինք հրավիրատոմսեր տրամադրել նաև մեր աշխատակիցներին․ միասին վայելեցինք «Սիմֆոնիկ Մանսուրյան» հրաշալի երեկոն», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ասում է․ «Առողջապահության, բժշկության մեջ արյան պաշարները գնալով նվազում են, իսկ պահանջարկը՝ ավելանում։ Այսօրվա միջոցառումը, որ Սիմֆոնիկ նվագախմբի և IDBank-ի նախաձեռնությամբ է, լրացուցիչ անգամ հասարակությանը տեղեկացնում է, որ արյունատվությունը չափազանց կարևոր է և պետք է ամենօրյա բնույթ կրի։ Արյան  կարիք կա բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ծննդաբերական բաժանմունքներ, և այդ պահանջարկն ապահովելու համար, պետք է ապահովել դոնորների հոսքը», - նշել է Սամվել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով դոնորներին, որոնք համալրում են արյան պաշարները։

Արյուն հանձնելու համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու համար այցելեք այս հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ