Տղերքին կեսգիշերին հրատապ իջեցրել են դիրքերից, տարհանել են Արցախից և զորացրել
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են, տեղեկացնում է -ը:
Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան և կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել:
Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում:
Yerevan.Today-ը կապ է հաստատել Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ, որոնք հաստատել են տեղեկությունը: Ընտանիքներում ուրախ էին, որ ողջ ու առողջ դիմավորել են իրենց զավակներին, բայց տագնապած էին, որ զորացրման ժամկետներ են խախտվել, ժամանակից շուտ և հարկադրաբար իրենց որդիներին ուղարկել են տուն: «Շոկի մեջ ենք։ Մեկս օգոստոսի 11-ին, մյուսը օգոստոսի 16-ին էինք ռեստորան վերցրել, բեհ տվել ենք, որ բանակի քեֆ անեինք։ Բայց հիմա եկել են տասն օր շուտ ու պարզ է, որ Ալիևն է այդպես ցանկացել․.. Լարված վիճակ է, մեր տղերքին դիրքերից իջեցրել ուղարկել են տուն, որ Արցախը թևաթափ անեն, անպաշտպան մնա Արցախը»,- ասել են ծնողները:
«Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տանք թուրքին։ Ու դա իրականում արվեց առանց բանակցելու։ Արեցին մի քանի ժամում։ Չգիտեմ՝ ով ում պիտի պատասխան տա էսքան զիջումների համար»,- ասել է Yerevan.Today-ի զրուցակիցը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...