«Կյանքից ամուր»․ ֆիլմ պատերազմից հետո ապրողների և ապրեցնողների մասին
Կինոյի տանը կայացավ «Կյանքից ամուր» ֆիլմիհատուկ ցուցադրություն։ Ֆիլմը ստեղծվել է LC production-ի կողմից և պատմում է Արցախյան երկրորդ պատերազմից հետո վիրավոր զինվորների, զոհված զինծառայողների ընտանիքների մասին․ նրանց հույզերը, ապրելու և ապրեցնելու ցանկությունը։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ինչպես ֆիլմում նկարահանված հերոսները, այնպես էլ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու հիմնադրամները։
Ֆիլմի պրոդյուսեր Ծովինար Մկրտչյանի խոսքով՝ «Կյանքից ամուր» ֆիլմն այն մարդկանց մասին է, որոնք պատերազմում կորցրել են ամենաշատը և ամենաթանկը։«Բայց, չնայած դրան, ամենաշատն են պայքարում, գործում, փոխում, ապրում և ապրեցնում։ Ու եթե նրանք կարող են, ապա մենք ամենաքիչը պարտավոր ենք։ Այս ֆիլմն ապրել կարողանալու մասին է, այն ժամանակ, երբ ապրելը թվում է անհնար ու անիմաստ։ Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Շուշան Ռաֆայելյանը, վարակեց իր հերթական սիրուն գաղափարով, որի հիմքում սերն է, քաղաքացիական բարձր պատասխանատվությունը և օգտակար գործ անելու մեծ ցանկությունը», - ասում է Ծովինար Մկրտչյանը։
Ֆիլմը իրականություն է դարձել Իդրամ ընկերության ֆինանսական աջակցությամբ։
Իդրամ ընկերության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ֆիլմի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ոչ թե ցույց է տալիս կյանքը պատերազմից հետո այն գույներով, որոնցով մեզնից շատերն են տեսնում՝ մուգ, խտացված, հաճախ անգամ անգույն, այլ այն ուժը, որը հերոսները գտել են իրենց մեջ՝վերականգնվելու, նաև՝ ցավը սրտում օգնելու մեր հասարակությանը։ Հենց դա է պատճառը, որ մենք որոշեցինք կանգնել ֆիլմի կողքին։ Հիշեցնեմ, որ «Մի դրամի ուժը» ծրագիրը ևս մեր բոլորի հավաքական ուժի մասին է, երբ Իդրամ համակարգովվճարելիս մեր շնորհիվ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցում են տարբեր նախաձեռնությունների։ Ընդհանուր գումարը, որը ընկերությունները հատկացրել են մեր երկրում կարևոր, անգամ կենսական գործունեություն իրականացնող հիմնադրամների, արդեն ավելի քան 90 մլն ՀՀ դրամ է կազմում»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...