Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները՝ արդեն HD որակով
Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն այսուհետ կրկին կվայելեն Viasat History, Viasat Nature, Viasat Sport, Viasat Explore, ինչպես նաև Русское кино TV 1000, Action TV 1000 և TV 1000 հեռուստաալիքները՝ արդեն HD որակով։ Ավելին, uTV հեռուստաալիքների ցանկ է վերադարձել նաև Da Vinci Learning-ը։
Viasat Sport հանրահայտ հեռուստաալիքը ցուցադրում է աշխարհի բասկետբոլի լիգայի՝ (NBA), գլխավոր բասկետբոլային լիգայի (MLB), հոկեյի, ամերիկյան ֆուտբոլի, բարձր դասի բոքսի առաջնություններ, էքստրեմալ սպորտաձևերի ու ավտոարշավների թողարկումներ: Viasat History հետ հեռուստադիտողները կբացահայտեն հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, կտեսնեն մեծագույն հայտնագործությունները, կիմանան տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական կյանքի և գործարարության մասին: Viasat Nature-ն ընտանիքի բոլոր անդամների համար է և կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ: Viasat Explorer արկածային հեռուստաալիքը կհիացնի ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:
«Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն իսկապես կարող են վայելել բարձրակարգ հեռուստաբովանդակությունը մտերիմների հետ՝ բաց չթողնելով և ոչ մի սիրված հաղորդում կամ ֆիլմ։ Ուրախ եմ, որ Viasat ընտանիքի հեռուստաալիքները հասանելի են արդեն HD որակով», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
TV 1000 հեռուստաալիքի եթերում ներկայացված են բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան և եվրոպական արտադրության ֆիլմերը: Այս ընտանեկան և ընկերական հեռուստաալիքի եթերացանկը ներառում է բազմաժանր կինոդարան, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ֆիլմը:
Da Vinci Learning կրթական հեռուստաալիքն էլ կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...