Ucom շարժական ինտերնետի uGo Super 6500 հատուկ առաջարկը դարձել է մշտական
«Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության հատուկ առաջարկը՝ uGo Super 6500 սակագնային պլանը դարձել է մշտական։ Հիշեցնենք, որ uGo Super 6500-ին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կարող են ձեռք բերել uFi շարժական Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:
«Եթե Ձեր աշխատանքը կազմակերպում եք ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում, զբոսայգիներում, հանգստյան տներում կամ ուղղակի բնության գրկում, ապա uGo Super 6500 սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ինտերնետի շնորհիվ Դուք միշտ կապի մեջ կլինեք Ձեր մտերիմների հետ և, ինչու՞ ոչ, կկիսվեք ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ uFi շարժական Wi-Fi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...